Ադրբեջանը կոչ է անում Ռուսաստանին չսրել իրավիճակը
![]() 697 Չորեքշաբթի, 02 հուլիսի, 2025 թ., 20:44 Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի և Ադրբեջանում երկրի դեսպանատան՝ հուլիսի 2-ի հայտարարություններում տեղ գտած մեղադրանքները՝ իրավապահ մարմինների կողմից Ադրբեջան այցելող ռուս քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական ուժի ենթադրյալ կիրառման, ձերբակալված ռուս քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, անհիմն են։ Այս մասին ասվում է Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։ Ինչ վերաբերում է հյուպատոսական աջակցության հարցին, ապա հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Ռուսաստանի կողմից Արտաքին գործերի նախարարություն ստացված դիմումները անմիջապես ուղարկվել են համապատասխան պետական մարմնին, և ձերբակալված անձանց ինքնության և հետաքննություն իրականացնող լիազոր մարմնի մասին տեղեկատվությունը տրամադրվել է ռուսական կողմին՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հյուպատոսական կոնվենցիայի 39-րդ հոդվածի 1-ին կետի։ Ընդհանուր առմամբ, կոնվենցիային համապատասխան դիմումների քննարկման ժամկետները հայտնի են ռուսական կողմին։ Մենք նշում ենք, որ Ադրբեջանը երբեք չի հրապարակել կամ քաղաքականացրել այն փաստը, որ Ռուսաստանի տարբեր քաղաքներում գտնվող ուղղիչ հիմնարկներում կալանավորված և պահվող մեր երկրի քաղաքացիների հետ հյուպատոսական հանդիպումների վերաբերյալ մեր բազմիցս հարցումներին ռուսական կողմը շաբաթներով հետաձգել է պատասխանները։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ մենք կոչ ենք անում ռուսական կողմին զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն սրող քայլերից և հայտարարություններից»,- ասված է հայտարարության մեջ։ |

«Նոր ատոմակայանի կառուցման հարցն ավելի կարճ են ուսումնասիրել, քան այս փոսը»․ Հովսեփ Կուբատյան
3410:30
«Ռիսկ չեն անում հումանիտար օգնություն ուղարկել Իրան»․ Անդրանիկ Թևանյան
18601:06
«Աստված դեմ է, որ մարդը դիմի գուշակներին իր ապագան իմանալու համար». Արմեն Հարեյան
15000:48
Թրամփն սպառնացել է աննախադեպ հետևանքներով, եթե Իրանը չականազերծի Հորմուզի նեղուցը
30200:35
Իրանը քայլեր է ձեռնարկում Հորմուզի նեղուցն ականապատելու ուղղությամբ. #CBS_ News
45800:29
«Պետությունը «ռազբոյնիկից» իր քաղաքացիներին իրավական մարմիններով չպաշտպանի՞»․ Վարդան Հունանյան (տեսանյութ)
15600:12
«Վատիկանի գրադարանում Փաշազադեին են հանձնել մեզ վերաբերող բացառիկ սկզբնաղբյուրներ». Արթուր Ղազարյան
20300:06
Դոնալդ Թրամփը չի բացառում Իրան ցամաքային ներխուժման հնարավորությունը
283Երեկ, 23:59
