«Կիևին Patriot հրթիռների մատակարարումը դադարեցնելու ԱՄՆ որոշումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ»․ #WP

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը հասել է շրջադարձային կետի՝ Կիևին Patriot հրթիռների մատակարարումը դադարեցնելու ԱՄՆ որոշման պատճառով: Այս մասին հոդված է հրապարակել The Washington Post-ը։
Հրապարակման համաձայն, չնայած եվրոպական և տեղական սարքավորումներն արդյունավետ են եղել ռուսական Shahed և հեռահար թևավոր հրթիռների ոչնչացման գործում, Patriot-ը բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու միակ միջոցն է։
Հեղինակները նշում են, որ նախկին նախագահ Ջո Բայդենի խոստացած մատակարարումների դադարը տեղի է ունեցել Ռուսաստանի ռազմական ակտիվության աճի ֆոնին։ Նրանց կարծիքով՝ որոշումը «կարող է ունենալ ավերիչ և անդառնալի հետևանքներ»։
Կիևին անհրաժեշտ էր Միացյալ Նահանգների ուժեղ աջակցությունը՝ հակամարտությունում հաղթելու համար, բայց հիմա «դա հարցականի տակ է», - ասվում է հոդվածում։ Հեղինակների կարծիքով, եթե Ուկրաինան պարտվի, դա կլինի «Ամերիկայի անպատասխանատվության արդյունքը»։
Փենթագոնը դադարեցրել է Ուկրաինային որոշ զենիթային հրթիռների և այլ ճշգրիտ կառավարվող զինամթերքի մատակարարումը՝ ԱՄՆ զենքի պաշարների չափազանց փոքր լինելու մտավախությունների պատճառով, գրել են Politico-ն և NBC-ն։
Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ դադարեցումը վերաբերում է միայն որոշ մատակարարումների և չի նշանակում Կիևին տրամադրվող ռազմական օգնության լիակատար դադարեցում։

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12