«Առաջիկայում ավելի արտառոց տեսարանների եք ականատես լինելու»․ Արմինե Օհանյան
![]() 264 Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ., 17:06 «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հոգեբանորեն պատրաստվեք, որ առաջիկայում ավելի արտառոց և անթույլատրելի տեսարանների եք ականատես լինելու՝ ռուբիկոնն անցած Փաշինյանն այլևս չի ուզում դեմոկրատի քողի տակ հանդես գալ և օրենքների անգամ ֆորմալ կողմը պահել: Ի՞նչ իմաստ ունի՝ եթե հանրությունը դեռ դիմանում է, դրսից իրեն կարմիր քարտ ցույց չեն տալիս, թիմը խելոք ծառայում է, դեռ կարողանում է պահել աթոռը, ինչո՞ւ չպետք է շարունակի՝ ավելի հեռուն գնալով: Բոլորը պետք է հասկանան, որ ոչ ոք այս բեսպրեդելի դեպքում ապահովագրված չէ: Ասենք, եթե Սամվել Ալեքսանյանի կինը որոշի հյուր գնալ Սամվել Կարապետյանի կնոջը, որովհետև ընտանիքներով են ընկերություն արել, չի բացառվում, որ հաջորդ առաջվոտյան սկսվի «Երևան սիթի»-ների և «Աստղիկ» ԲԿ-ի ապամոնտաժման գործընթացը: Կամ՝ եթե Խաչատուր Սուքիասյանը, հիշելով «Բջնիի» պատմությունը, հանկարծ որոշի ինչ-որ կերպ աջակցել, որ Կարապետյանի բիզնեսը չխլեն՝ բիզնես սոլիդարությունից դրդված, նաև երկրի տնտեսությանը հասցվող կործանարար սխալը կանխելու մտադրությամբ, ի՞նչ երաշխիք ունի, որ հաջորդ օրը դիմակավորված ԱԱԾ-ականները չեն մտնելու «Սիլ-ինշուրանս» և «Հայէկոնոմբանկ»: Կամ՝ եթե հանկարծ Երեմյանները հայտարարեն, որ իրենք Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են և չեն միանում կաթողիկոսի հրաժարականի պահանջներին, ՍԱՏՄ նոր տնօրենն անմիջապես ցուպիկներ կգտնի նրանց արտադրած կաթ ու պանրի մեջ և գործարանը կփակի: Նույնկերպ վաղը կարող է Փաշինյանը, օրինակ, Սունդուկյան թատրոնում Ներոնի մասին բեմադրության մեջ ակնարկ տեսնել, և թատրոնի տնօրենն ու գլխավոր ռեժիսորը հայտնվեն կալանավայրում: Հետո կարող են բժշկականի ռեկտոր Արմեն Մուրադյանին տեսնել Արմեն Սմբատյանի հետ ճաշելիս, և Հակակոռուպցիոն կոմիտեն կամ ՊԵԿ-ը մտնեն բուհ ու թաքցված հարկեր «հայտնաբերեն»: Չզարմանաք, եթե մարդկանց բռնելու-նստեցնելու-դատելու այս գործընթացից էյֆորիայի մեջ հայտնված առաջին դեմքն այսպես հասնի ձեզնից յուրաքանչյուրին»։ Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
