««Sputnik Ադրբեջանի» գործունեության համար այլևս պայմաններ չկան». Կիսիլյով

«Russia Today» մեդիա խմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է, որ «Sputnik Ադրբեջանի» գործունեությունը շարունակելու համար այդ երկրում պայմաններ չկան: Այս մասին հայտնել է EADaily-ն։
«Խորապես մտահոգված ենք Բաքվում «Sputnik Ադրբեջանի»-ի ղեկավարների՝ ՌԴ երկու քաղաքացիների, կալանավորմամբ: Նրանց հետ ձերբակալվել են նաև խմբագրության մի քանի աշխատակիցներ՝ Ադրբեջանի քաղաքացիներ: Այս բոլոր գործողությունները որևէ հիմք չունեն:
Ցավով պետք է նշենք, որ այսօր «Sputnik Ադրբեջանի»-ի համար այդ երկրում իր գործունեությունը շարունակելու պայմաններ չկան:
Իր գործունեության բոլոր տարիների ընթացքում գործակալությունը հետամուտ էր մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը․ խմբագրական քաղաքականությունն ամբողջությամբ նվիրված էր Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության զարգացմանը:
Մեր աշխատակիցներին անհիմն մեղադրանքներ են ներկայացվել, նրանք ձերբակալվել են անհեթեթ պատրվակով: Մեր կողմից կօգտագործենք բոլոր հասանելի միջոցները՝ մեր լրագրողների իրավական պաշտպանությունն ապահովելու համար», - ասել է Կիսելյովը:
Ավելի վաղ հաղորդվել էր Ադրբեջանում «Sputnik Ադրբեջանի»-ի աշխատակիցների ձերբակալության մասին։

«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
2512:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
4612:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
6111:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7811:06
Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
10510:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
6810:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
10810:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
6510:18