Օրենբուրգում ձերբակալվել է ադրբեջանցի քրեական հեղինակություն Զաուր Ահմեդովը
![]() 927 Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ., 23:26 Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ ձերբակալվել է ևս մեկ ադրբեջանցի քրեական հեղինակություն։ Մասնավորապես, Օրենբուրգում ձերբակալվել է Զաուր Ախմեդովը, որը կասկածվում է հանցավոր հիերարխիայում բարձր պաշտոն զբաղեցնելու մեջ։ 47-ամյա գործարար Զաուր Ահմեդովը Ռովշան Լենքորանսկու զարմիկն ու աներորդին է։ Նա գողի կարգավիճակ չունի, բայց Լենքորանսկու մահից հետո գլխավորել է նրա «կայսրությունը»։ Ախմեդովին անվանում են նաև «Սննդի քաղաքի վերակացու»։ Ինչ վերաբերում է Վագիֆ Սուլեյմանովին, ապա նրա ձերբակալման պատճառը, ըստ «Կոմերսանտի», Ռուսաստանում «գտնվելու կանոնների խախտումն» է եղել։ Սուլեյմանովը ուղարկվել է Մոսկվայում գտնվող ՆԳՆ գլխավոր վարչության օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր կալանավայր՝ Ադրբեջան արտաքսելու համար։ Սուլեյմանովը կապված է Մոսկվայում տարբեր բիզնես նախագծերի հետ, մասնավորապես՝ «Սննդի քաղաքի» հետ։ Նա ծնվել է Թբիլիսիում, երիտասարդությունն անցկացրել է Բաքվում և 1990-ականներին տեղափոխվել Ռուսաստան։ |

«Կոյուղաջրերը տարածվել են փողոցներով՝ լցվելով շենքերի նկուղները»․ Արմեն Քոչարյան (տեսանյութ)
5315:30
«Հայ կնոջ արձանը կկառուցեմ. միայն թող տեղը տան». Գագիկ Ծառուկյան
13514:06
Սպասվում են տեղումներ, բուք, մերկասառույց
11613:42
«Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան
8513:29
«Եթե կարողանաս կարդալ հրապարակածդ տեքստը, կընդունեմ, որ ուժեղ տղա ես»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14511:54
«Բա սա անելու բան ա՞». Արթուր Չախոյան (տեսանյութ)
14711:06
ՑԱՀԱԼ-ն իրանցիներին կոչ է արել զերծ մնալ գնացքներով երթևեկելուց
24410:56
«Ներողություն եմ խնդրում»․ Անդրանիկ Քոչարյան
17610:36
