«Անգամ նրա անվան թատրոնն աղավաղեցին»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր ազգը տաղանդավոր արտիստներ շատ ունի, բայց ինձ համար Ֆրուզիկ/Մհեր/ Մկրտչյանը ամենահոգեհարազատն է, սիրելին, տաղանդավորը, տխուր աչքերով, տխուր հայացքով մեծ կատակերգու։ Ֆրունզիկի մեջ առհասարակ մարդու իրական ողբերգությունն է, և հայ մարդունը՝ մասնավորապես։ Նա եզակիներից է, ով կարողանում է միաժամանակ և՛ ծիծաղեցնել, և՛ ստիպել, որ հոնգուր-հոնգուր լաց լինես։
Համոզված եմ, եթե նա ծնված լիներ այլ հասարակության մեջ, ապրեր այլ պայմաններում, հիմա, նրա 95-ամյակի օրը, արվեստի, թատրոնի, կինոյի աշխարհի համար կլիներ հիշելու, մեծարելու, նրա անվամբ մրցանակներ հանձնելու օր։
Ավաղ, այսօր ունենք այն, ինչ, արդեն դա էլ չունենք։
Անգամ նրա անվան թատրոնը աղավաղեցին։
Ժամանակները կփոխվեն, նրա անվան թատրոնը կրկին կվերադառնա արժանի տեղ, և Ֆրուզիկ Մկրտչյանի արվեստը դեռ երկար դաս կտա նոր արտիստների։
Ես հավատում եմ․
Ծնունդդ շնորհավոր, Վարպետ»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
186Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
79115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60010.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78408.09.2026, 23:12