Հուշ-երեկո՝ նվիրված Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակին

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Սիրո կամուրջ» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին։ Հուշ երեկոն կազմակերպվել էր Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակի կապակցությամբ, որը լրացավ հուլիսի 4-ին։
Վիդեոկոլաժների, դրվագների և երաժշտական համարների միջոցով հիշատակի երեկոն հուզիչ ու խորհրդանշական ուղևորություն է եղել դեպի հայ-վրացական թատրոնի և կինոյի անցած ուղի։
Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ։
«Ֆրունզիկ. մշակութային հիշողություն, ոչ թե միայն դերասան։ Ֆրունզիկը՝ ինչպես նրան սիրում ենք կոչել, ոչ միայն հմուտ դերասան էր, այլև՝ մի ամբողջ մշակութային երևույթ։ Իր ստեղծած կերպարները ծնվել էին ոչ թե գրական տողերից, այլ՝ հոգու խորքից։ Նրանք խոսում էին այն լռությամբ, որ հասկանալի է միայն նրան, ում սրտում ապրում կա: Եվ հենց այդ լռության մեջ էր թաքնված Մհեր Մկրտչյանի արվեստի իսկական ուժը։ «Տխուր ծիծաղը» նրա ապրած ոճն էր՝ երբ հումորը դառնում էր սփոփանք, իսկ հեգնանքը՝ բարի խորհուրդ։ Նա դերերում ոչ միայն Մկրտչյանն էր, այլ նաև մենք բոլորս՝ մեր չասված ցավերով, պարզ ուրախություններով և այն փոքրիկ հույսով, որ երբեմն ապրում է միայն ժպիտի տողատակերում»,- ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի կինոյի հիմնադրամը։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
186Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
79115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60010.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78408.09.2026, 23:12