«Սահմանադրությունը մեռած նորմերի ժողովածու չէ»․ Վահագն Խաչատուրյան
![]() 526 Շաբաթ, 05 հուլիսի, 2025 թ., 13:30 ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին և պետական խորհրդանիշերի օրվան առթիվ կազմակերպված միջոցառմանը: Հատված՝ նախագահի շնորհավորական ուղերձից. «Այս երեք տասնամյակի ընթացքում Սահմանադրությունը անցել է բազմապիսի փորձությունների միջով՝ ներառյալ քաղաքական ճգնաժամեր, անվտանգային մարտահրավերներ, ինչպես նաև հասարակական կյանքի վերափոխումների փուլեր։ Բայց ամենակարևորը՝ այս ընթացքն ամրապնդեց մի կարևոր իրողություն. լավ կամ վատ Սահմանադրություններ չեն լինում։ Լինում են Սահմանադրություններ, որոնք կամ հարգվում ու պահպանվում են, կամ՝ ոտնահարվում։ Սահմանադրությունը կարող է ուժեղ լինել միայն այն դեպքում, երբ ներդաշնակ է երկրի քաղաքական մշակույթի, հասարակական կենսագործունեության, պատմական հիշողության, ավանդույթների ու ժողովրդական մտածողության հետ։ Օրենքների և նորմերի ամենախորքային արժեքը սկսում է կենսունակ դառնալ միայն այն ժամանակ, երբ դրանք կրում են հասարակության իրական պատկերացումները արժանապատիվ և ազատ կյանքի մասին․․․ Միևնույն ժամանակ, Սահմանադրությունը մեռած նորմերի ժողովածու չէ։ Այն պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող, հանրային և պետական կյանքի կազմակերպման փոփոխություններին արձագանքելու ունակ կենդանի փաստաթուղթ։ Այդ կարողությունն է, որ թույլ է տալիս պահպանել Սահմանադրության շարունակականությունը՝ առանց կորցնելու դրա հիմնարար արժեքները»։ |

Դատախազությունը պահանջում է Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
724Երեկ, 17:00
Դատախազությունը պահանջում է Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր
296Երեկ, 16:00
«Անընդունելի և դատապարտելի է ՀՀ իշխանությունների անգործությունը»․ Արցախի ԱԺ
250Երեկ, 15:36
«Ավտոմեքենան երթևեկել է բարձր արագությամբ». մանրամասներ՝ Հրապարակում տեղի ունեցած վթարից
256Երեկ, 10:00
Թրամփն առաջարկել է մշակել նոր պայմանագիր հարձակողական զենքի կրճատման վերաբերյալ
756Երեկ, 00:00
Գողություն կատարած անձը հայտնաբերվել է (տեսանյութ)
41105.02.2026, 16:36
Հանցավոր խումբ է բացահայտվել. կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ
65304.02.2026, 14:36
«Հանդիպում՝ «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
52804.02.2026, 13:54
