«ՌԴ-ն մեծացնում է իր ռազմական ներկայությունը ՀՀ-ում». Ուկրաինայի հետախուզություն

Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում: Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության տվյալներով՝ Կրեմլը արագացրել է 102-րդ ռազմաբազայի համալրման գործընթացը Գյումրիում։
Զորակազմը բաղկացած է Ռուսաստանի Ռոստովի և Վոլգոգրադի մարզերում, ինչպես նաև Ղրիմի թերակղզում ծառայող զինծառայողներից: Բացի դրանից՝ Մոսկվան ակտիվորեն կամավորներ է հավաքագրում Հյուսիսային Կովկասի ժողովուրդների ներկայացուցիչների շրջանում, մասնավորապես՝ Հյուսիսային Օսիայից և Ադիգեայից: Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ ռուսական զորքերի տեղակայումը Հայաստանում տարածաշրջանում իրավիճակը անկայունացնելու ավելի լայն ռազմավարության մաս է կազմում. Կրեմլը ձգտում է մեծացնել Հարավային Կովկասի երկրների վրա ռազմական և քաղաքական ճնշումը՝ միաժամանակ բորբոքելով ազգամիջյան հակամարտությունները և լարվածություն առաջացնելով պետությունների միջև: Հավանական է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առճակատումը պատահականություն չէ, այլ Մոսկվայի կողմից ծրագրված քայլ՝ Կովկասում իր աշխարհաքաղաքական խաղի շրջանակներում:

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12