«Ռուսական ԱԹՍ-ներն այրել են ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ թշնամական տեխնիկա». Պուտին
![]() 557 Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ., 17:38 Որքան երկար արևմտյան քաղաքական գործիչները «շարունակեն թշնամական գործողություններ իրականացնել» Ռուսաստանի դեմ, «այնքան ավելի վատ կլինի նրանց համար»,- «Ժողովրդական ճակատի» ֆորումում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ «ռուսական անօդաչու թռչող սարքերը այրել են ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ թշնամական տեխնիկա»։ «Ուկրաինա զենք ուղարկող արևմտյան կառավարությունները պետք է մտածեն, թե ինչի վրա են ծախսում ժողովրդի փողերը»,- հավելել է նա։ Պուտինն Ուկրաինա ներխուժման գլխավոր նպատակն անվանել է «Ռուսաստանի անվտանգ և խաղաղ ապագա»-ն, «դրա համար տղաները կռվում են ռազմաճակատում»։ Նա ասել է, որ «առանց չափազանցության, ամբողջ Ռուսաստանը մասնակցում է ռազմաճակատի աջակցությանը»։ Պուտինի խոսքով՝ «ռուս կուլիբինները երբեմն ռազմաճակատի կարիքների համար մտածում են այնպիսի բաներ, որոնք որակով գերազանցում են ՆԱՏՕ-ի երկրներից եկող տեխնիկային»։ Պուտինը Ռուսաստանի ռազմածովային ուժերի փոխղեկավար Միխայիլ Գուդկովին, որը վերջերս սպանվել էր ուկրաինական բանակի կողմից, անվանել է «իսկական ռուս սպա, որը մինչև վերջ կատարել է իր պարտքը Ռուսաստանի նկատմամբ»՝ խնդրելով մեկ րոպե լռությամբ հարգել «հերոսի» հիշատակը։ «Բոլոր ռուսների սրտերը առաջնագծում գտնվող տղաների և նրանց սիրելիների հետ են։ Ռուսները միասին հսկայական, անխորտակելի ուժ են իրենց արդարությամբ և միասնությամբ»։ |

«Ռիսկ չեն անում հումանիտար օգնություն ուղարկել Իրան»․ Անդրանիկ Թևանյան
16801:06
«Աստված դեմ է, որ մարդը դիմի գուշակներին իր ապագան իմանալու համար». Արմեն Հարեյան
14400:48
Թրամփն սպառնացել է աննախադեպ հետևանքներով, եթե Իրանը չականազերծի Հորմուզի նեղուցը
28000:35
Իրանը քայլեր է ձեռնարկում Հորմուզի նեղուցն ականապատելու ուղղությամբ. #CBS_ News
42900:29
«Պետությունը «ռազբոյնիկից» իր քաղաքացիներին իրավական մարմիններով չպաշտպանի՞»․ Վարդան Հունանյան (տեսանյութ)
14800:12
«Վատիկանի գրադարանում Փաշազադեին են հանձնել մեզ վերաբերող բացառիկ սկզբնաղբյուրներ». Արթուր Ղազարյան
19700:06
Դոնալդ Թրամփը չի բացառում Իրան ցամաքային ներխուժման հնարավորությունը
272Երեկ, 23:59
«Զինվորականները խորտակել են իրանական նավերը, որովհետև դա ավելի զվարճալի է». Թրամփ (տեսանյութ)
327Երեկ, 23:11
