«Առաջին անգամ կցուցադրվի Սյունյաց դշխուհու գանձը». Հայր Ասողիկ Կարապետյան

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՍՅՈՒՆՅԱՑ ԴՇԽՈՒՀՈՒ ԳԱՆՁԸ
Տիրոջ ողորմությամբ և Նորին Սրբություն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ վերաբացվելու է Սբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը:
Եվ այս առիթով, առաջին անգամը լինելով, ցուցադրվելու է նաև Կենաց փայտի մասունքն ամփոփոխ խաչ-մասունքարանը, որի մեջ ընդելուզված է Է. (7-րդ) դարի խաչը (պատմության մեջ հայտնի Հացունյաց խաչ անվամբ):
Ոսկյա այս խաչը պատկանել է Սյունյաց Բյուրեղ իշխանուհուն, որի մեջ զետեղված է Քրիստոս Աստծո խաչափայտի մասունքը՝ իշխանուհու իսկ խնդրանքով տրված Բյուզանդիայի Հերակլ կայսեր կողմից, երբ 627 թ. Խաչափայտը, ազատվելով պարսից գերությունից, Հայոց աշխարհով տարվում էր Կ. Պոլիս, ապա՝ Երուսաղեմ:
1846 թ. իշխանուհու խաչն ամրացվել է Վանում պատրաստված սքանչելազարդ խաչ-մասունքարանի մեջ՝ պահվելով Լիմ անապատի Սբ Գևորգ եկեղեցում:
Հայոց Ցեղասպանությունից հրաշքով, ի շնորհիվ իմաստուն հայ հոգևորականների, փրկված գանձերից է, որն այլևս սրբությամբ պահվում է համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Շատ շուտով, սիրելիներ, դուք ևս երջանկությունը կունենաք»:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
186Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
79115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60010.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78408.09.2026, 23:12