Զելենսկին Ռուսաստանի դեմ «հատուկ» պատժամիջոցներ է սահմանել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի ստորագրման մասին: Նրա խոսքով, այն տարբերվում է նախորդներից՝ լինելով «հատուկ»:
«Սրանք հատուկ պատժամիջոցներ են, որոնք հարվածելու են ռուսական բազմաթիվ ֆինանսական սխեմաների, մասնավորապես՝ կրիպտոարժույթների: Պատժամիջոցներ՝ Ուկրաինայի Ազգային բանկի խնդրանքով»,- ասել է նա Telegram-ում: Բացի այդ, այս պատժամիջոցների փաթեթը համաժամանակացված է Ուկրաինայի գործընկերների հետ:
Զելենսկիի խոսքով՝ ընդամենը մեկ ընկերության միջոցով, որն արդեն իսկ այս պատժամիջոցների ցանկում է, Ռուսաստանը կարողացել է միլիարդավոր դոլարներ փոխանցել՝ հիմնականում ռազմական կարիքների, արդյունաբերության համար:
«Իհարկե, մենք կդադարեցնենք բոլոր սխեմաները: Հիմա, երբ Ռուսաստանի համար սովորական ֆինանսական ուղիները շատ տեղերում փակ են, նրանք անցնում են կրիպտոարժութային վճարումների, ի թիվս այլ բաների», - ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը:
Նա նշել է, որ ընդհանուր առմամբ, այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցներ, և ուկրաինական կողմը գործընկերների հետ կաշխատի յուրաքանչյուրի վրա՝ ուկրաինական և եվրոպական պատժամիջոցները համատեղելու համար:
«Փաթեթը ներառում է նաև 73 անձի, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Մենք նաև կհամաժամանակեցնենք նրանց նկատմամբ պատժամիջոցները։ Սա հեշտ գործ չէ. պատժամիջոցների կանոնները տարբեր են ամբողջ աշխարհում, բայց մենք բոլորս ունենք ընդհանուր նպատակ՝ ստիպել Ռուսաստանին դադարեցնել պատերազմը և հնարավորինս սահմանափակել նրա ներուժը։ Պատժամիջոցներն արդեն զրկում են Ռուսաստանին ապագայից և պետք է զգալիորեն բարդացնեն ռուսական համակարգի առօրյա կյանքը»,- մեկնաբանեց Զելենսկին։

Եվրոպական դատարանը հրապարակել է Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը
816:36
«Փաշինյանը պարտվել է բարոյահոգեբանական դաշտում»․ Տաթևիկ Հայրապետյան
2116:24
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3815:00
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)
5314:42
«Պարզ է՝ 100 տոկոս ձայն չպիտի ունենանք, բայց որևէ մեկն էլ չպիտի գնի մարդկանց»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
4814:30
«ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի՝ ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6213:54
«Ասում եք՝ ընդդիմությանը ընտրածների 70 տոկոսը ընտրակաշառք է վերցրել․ գնալու եք նրանց բանտերը լցնելո՞վ»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
7113:30
Փամբակ գետից հանում են մահաբեր խողովակը (տեսանյութ)
6413:06