«Մոսադ»-ի լրտես է ձերբակալվել Իրանում
![]() 574 Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ., 21:44 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) Իրանի արևմտյան Համադան նահանգում ձերբակալել է Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության («Մոսադ») հետ կապված մի տղամարդու: Այս մասին հաղորդում է FARS-ը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի մամուլի ծառայությանը: Հրապարակումը նշում է, որ ձերբակալվածը տեղեկություններ էր հավաքում Իրանի ռազմական և անվտանգության կենտրոնների աշխատակիցների մասին: Գործակալությունը շեշտում է, որ տվյալները նախատեսվում էր փոխանցել օտարերկրյա հետախուզական ծառայություններին: Հունիսի 24-ին հաղորդվել է, որ ԻՀՊԿ-ն ձերբակալել է եվրոպական երկրի քաղաքացու՝ Իսրայելի համար աշխատելու կասկածանքով: Թե որ երկրի քաղաքացի է ձերբակալվածը, չի նշվում: |

Սպասվում են տեղումներ, բուք, մերկասառույց
6113:42
«Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան
4513:29
«Եթե կարողանաս կարդալ հրապարակածդ տեքստը, կընդունեմ, որ ուժեղ տղա ես»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11811:54
«Բա սա անելու բան ա՞». Արթուր Չախոյան (տեսանյութ)
12911:06
ՑԱՀԱԼ-ն իրանցիներին կոչ է արել զերծ մնալ գնացքներով երթևեկելուց
21010:56
«Ներողություն եմ խնդրում»․ Անդրանիկ Քոչարյան
16510:36
«Եթե նույնիսկ ծառայելը դարձնեն 7 օր, «Բախտավոր որդիները» այդ 7 օրն էլ չեն ծառայելու»․ Ռուբեն Մխիթարյան
19610:00
«Իշխանությունն Անդրանիկ Քոչարյանի շուրթերով ազդարարեց զինծառայության վերաբերյալ իր բանաձևը»․ Տիգրան Աբրահամյան
11709:42
