«Որոշել ենք վիրավորանքների ու զրպարտությունների համար հայցեր ներկայացնել զազրախոսների դեմ». Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սարքել սուտ - սեփական սուտը ուռճացնել - հղում անել սեփական ուռճացված ստին
Ահա թե ինչ է անում հակահայը՝ Էջմիածնի վրա իր պիղծ հարձակումը պլանավորելիս:
1. ապացուցված է արդեն, որ քննչական կոմիտեն կեղծել է ձայնագրությունները
ա. կոնտեքստից կտրված է հանցագործներին մահապատժի ենթարկելու /գյուլլելու/ միտքը
բ. քաոսը ստեղծվում է իրավապահների կողմից /տես գլխավոր դատախազի միջնորդագիրը/
գ. առկա են բազմաթիվ չհրապարակված նյութեր, որոնք հակադրվում են մոնտաժված ձայնագրություններին
դ. առկա են նյութեր, որոնք հերքում են հանցավոր արարքներ կատարելու ոչ միայն ցանկությունը, այլև հնարավորությունը, սակայն թաքցվել են գլխավոր դատախազի կողմից և չեն հրապարակվել Արթուր Սարգսյանի դեմ միջնորդագրում:
2. իրավապահների կեղծիքները հեշտացնելու նպատակով մեղադրանքները ուռճացվում են տարբեր օղակների քարոզիչների կողմից, օրինակ ազգային ժողովում կամ եթերներում հայտարարում են ավտոբուսներ հրկիզելու կամ մարդկանց սպանելու մասին, սակայն այդպիսի տվյալ չկա ոչ կեղծ մեղադրանքում, ոչ էլ ասվել է որևէ իրավապահի կողմից:
3. իրենց երևակայած ահաբեկչական սցենարը փչելով՝ փորձում են սլաքներն ուղղել բոլոր հակառակորդների դեմ՝ եթե դուք չեք ընդունում մեր կեղծիքը, ուրեմն դուք էլ եք ահաբեկիչ:
4. առաջնային թիրախը, սակայն, Հայ առաքելական եկեղեցին է: Այսօր հակահայը նաև սա ազդարարեց: Իրավապահներին հորդորում եմ չփորձել պաշտպանվել այս կեղծիքներով, դրանք չափազանց ակնհայտ են: Վահարանը գրոհած յուրաքանչյուրիդ դեմքը ֆիքսվելու է և տրվի հանրությանը:
Հ. գ. Բագրատ Սրբազանի հետ որոշել ենք վիրավորանքների ու զրպարտությունների համար հայցեր ներկայացնել բոլոր օղակների զազրախոսների դեմ: Մոտ օրերին դատարան կներկայացվի հայցերի առաջին տասնյակը»:

«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
2512:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
4612:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
6111:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7811:06
Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
10510:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
6810:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
10810:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
6510:18