«Տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառելի չէ Ուկրաինայի համար». Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունգարական «Մագյար Նեմզետ» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառելի չէ Ուկրաինայի համար։
«Ցանկացած անաչառ դիտորդի համար ակնհայտ է, որ Կիևի ռեժիմը, որը ռուսատյացությունը բարձրացրել է պետական քաղաքականության մակարդակի, չի ներկայացնում Ուկրաինայի ռուսալեզու շրջանների, այդ թվում՝ Ղրիմի, Սևաստոպոլի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի բնակչությանը։ Ուկրաինայում իրենց ռուս համարող, իրենց ինքնությունը, լեզուն, մշակույթը, կրոնը պահպանել ցանկացող մարդկանց հասկացրել են, որ այդ երկրում նրանք երկրորդ կարգի քաղաքացիներ են, օտարականներ։ Քանի որ Կիևի ռեժիմը չի ներկայացնում այդ շրջանների բնակչությանը, ապա, միջազգային իրավունքի համաձայն, նա չի կարող պնդել, որ տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է ուկրաինական պետությանը՝ իր ներկայիս տեսքով»,- նշել է Լավրովը։

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12