Պակիստանում ընտելացված առյուծը հարձակվել է կնոջ և երկու երեխաների վրա

Պակիստանի Լահոր քաղաքում տեղի է ունեցել մի միջադեպ, որը հանրային վրդովմունք է առաջացրել: Անցյալ հինգշաբթի՝ հուլիսի 3-ին, քաղաքի Յոհան Թաուն բնակելի թաղամասում ընտելացված առյուծը փախել է մասնավոր ֆերմայից և հարձակվել կնոջ ու նրա 2 երեխաների վրա: Դեպքը տեղի է ունեցել նեղ նրբանցքում, կենդանու տերերի բնակության վայրից ոչ հեռու: Բոլոր երեք տուժածները հոսպիտալացվել են, իսկ առյուծի տերերը ձերբակալվել են, հաղորդում է CNN-ը:
Կինը և նրա 5 և 7 տարեկան երեխաները վնասվածքներ են ստացել դեմքի և ձեռքերի հատվածներում, բայց գտնվում են կայուն վիճակում:
Ինչպես պարզվել է, կենդանու տերը չի ունեցել վայրի գիշատիչ պահելու թույլտվություն, ինչը օրենքի ուղղակի խախտում է: Պակիստանի վայրի բնության մասին օրենքի համաձայն վայրի կենդանիներ առանց թույլտվության պահելը պատժվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ կամ մինչև 17,500 դոլար տուգանքով։
Պակիստանում վայրի կատուներ, ինչպիսիք են առյուծները, պահելը համարվում է ազդեցիկ կարգավիճակի խորհրդանիշ: Սակայն երկրի օրենսդրությունը պահանջում է թույլտվություն, բացի այդ, նման կենդանիներ պահելը քաղաքում խստիվ արգելվում է: Սակայն, իշխանությունների խոսքով, նման միջադեպերը պարբերաբար տեղի են ունենում, քանի որ տերերը խախտում են կանոնները, չեն գրանցում կենդանիներին և պահում են նրանց այնպիսի պայմաններում, որոնք վտանգավոր են ինչպես ուրիշների, այնպես էլ կենդանիների համար։

Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
6015:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
4815:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
7214:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
21312:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
22709:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
345Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
210Երեկ, 18:48
Էջմիածնում դպրոցական աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
197Երեկ, 18:36