«Պատրաստվում ենք ՌԴ-ի դեմ սահմանել ամենախիստ պատժամիջոցները»․ Բարո

ԱՄՆ սենատորների գլխավորած ջանքերի համակարգմամբ՝ Եվրոպան, Ֆրանսիայի առաջարկների հիման վրա, պատրաստվում է սահմանել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստ պատժամիջոցները՝ ուղղված այն ռեսուրսներին, որոնք Վլադիմիր Պուտինին թույլ են տալիս վարել իր պատերազմը, ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Նրա խոսքով՝ պատժամիջոցները կազդեն նավթային եկամուտների, Ռուսաստանի ֆինանսական խաղացողների և այլ երկրների վրա։
«Մենք ուզում ենք, որ Վլադիմիր Պուտինը վերջապես համաձայնի հրադադարին, քանի որ տեսել ենք, որ նախագահ Թրամփի կողմից 30-օրյա հրադադարի առաջարկից ի վեր Ռուսաստանի հարվածներն Ուկրաինային հնգապատկվել են։ Սա չի կարող շարունակվել։ Ավելին, Վլադիմիր Պուտինն այլևս առաջընթաց չի գրանցում ռազմաճակատում. նա բավարարվում է բնակելի թաղամասերի վրա հրթիռներ և ԱԹՍ-ներ նետելով՝ պատճառելով բազմաթիվ զոհեր խաղաղ բնակչության շրջանում։ Մենք մտադիր ենք նրան ստիպել լիովին նահանջել»,- ասել է Բարոն։

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12