«Իսրայելի կողմից հարևան երկրների տարածքն օգտագործելու լուրերը չեն հաստատվել»․ Փեզեշքիան

956
Երեքշաբթի, 08 հուլիսի, 2025 թ., 16:28
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեկնաբանել է մամուլում շրջանառվող լուրերը, որ Իսրայելն Ադրբեջանի օդային տարածքն օգտագործել է Իրանի դեմ ռազմական նպատակներով։ Այս մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները։
Փեզեշքիանն ընդգծել է, որ այդ պնդումները չեն հաստատվել պաշտոնական կառույցների կողմից.
«Հակառակ լուրերի՝ երկրի անվտանգության մարմինները հարևանների և սիոնիստական ռեժիմի միջև ռազմական համագործակցության որևէ ապացույց չեն արձանագրել»։
Նա նաև հավելել է, որ, ընդհակառակը, որոշ երկրներ պատրաստակամություն են հայտնել օգնել Իրանին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական լրատվամիջոցներն ու փորձագետները պնդում էին, որ Իսրայելը հարվածում է Իրանին՝ օգտագործելով տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի օդային տարածքը։

«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
1416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
4415:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
4615:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
7215:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6914:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
8314:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
8113:24