«Հայոց լեզուի բառերը բաւարար չեն նկարագրելու իմ ցաւս ու ընդվզումս». Արամ Ա կաթողիկոս

Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հանդես է եկել կոչով. «ՎԵՐՋ ՏՈՒԷՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵԱՆՔԷՆ ՆԵՐՍ ՍՏԵՂԾՈՒԱԾ ՎԱՏԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏԻՆ, ԱՄՕ՛Թ Է» — ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
Ամօ՛թ է, հազա՜ր ամօթ, մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կեանքին մէջ ստեղծուած ներկայ վատառողջ ու ապազգային մթնոլորտը։ Դժբախտաբար, հայերէն լեզուի բառերը բաւարար չեն նկարագրելու իմ ցաւս ու ընդվզումս։ Յատկապէս վերջերս պարզուած մթնոլորտը մեր ազգի երկու ազգակերտ ու հայրենակերտ կառոյցներէն՝ Սուրբ Էջմիածինէն ու Ազգային Ժողովէն ներս, ինծի համար խորապէս ամօթալի է ու դատապարտելի։
Արդարեւ, որեւէ ազգի, եկեղեցւոյ կամ կազմակերպութեան կեանքին մէջ սխալներ, բացթողումներ, բեւեռացումներ, առճակատումներ կրնան ըլլալ. սակայն անոնք հարկ է որ քննարկուին յատուկ գործընթացքներու ճամբով եւ հանդարտ մթնոլորտի մէջ, որպէսզի կարելի ըլլայ համապատասխան լուծումներու յանգիլ։
Շուրջ վեց տարիներէ ի վեր, դժբախտաբար, Հայրենիք չեմ այցելած։ Վերջին օրերուն մտածեցի, շա՜տ մտածեցի, Հայաստան գալու մասին, որպէսզի կարենամ օժանդակել ստեղծուած փոթորիկը նուազագոյնը հանդարտեցնելու ուղղութեամբ։ Սակայն, Ազգային Ժողովէն ու ընկերային ցանցերու ճամբով եւ այլապէս կատարուած ու շարունակուող անմակարդակ, մեր բարոյական, հոգեւոր ու ազգային արժէքներուն խոտոր համեմատող արտայայտութիւնները, ինչպէս նաեւ կատարուող ձերբակալութիւնները չեն քաջալերեր զիս քայլերս ուղղելու դէպի Հայրենիք։
Սակայն, կը մնամ միշտ յանձնառու, որեւէ ժամանակ գալու Հայրենիք եւ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին ու այլ պատասխանատուներու հետ խորհրդակցելու, որպէսզի կարելի ըլլայ ստեղծուած ծանր իրավիճակէն Հայաստանը դուրս բերելու յարմարագոյն լուծումներ որոնել»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
186Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
79115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60010.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78408.09.2026, 23:12