«Իսրայելը և Համասը մոտ են համաձայնության». Նեթանյահու

Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը և Իսրայելի կառավարությունը մոտենում են Գազայի հատվածում հրադադարի և անկլավում պահվող պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնության հասնելուն, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Կարծում եմ՝ մենք մոտենում ենք համաձայնության, կարծում եմ՝ կա այն կնքելու լավ հնարավորություն»,- ասել է նա՝ պատասխանելով Fox Business-ին տված հարցազրույցում այդ մասին հնչած հարցին։
Հուլիսի 6-ին ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը՝ Եգիպտոսի, Կատարի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ, Դոհայում վերսկսեցին բանակցային գործընթացը, որի նպատակն է Գազայի հատվածում հրադադարի և անկլավում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնության հասնելը։ Ինչպես երկուշաբթի օրը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին հայտնել են աղբյուրները, խորհրդակցություններն ընթանում են դրական մթնոլորտում, բայց դեռևս առաջընթաց չկա։ Reuters-ի փոխանցմամբ՝ Իսրայելի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնության անարգել և անվտանգ մուտք ապահովելուց հրաժարվելը բանակցությունների հիմնական խնդրահարույց հարցն է։

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12