ԱՄՆ-ի Քոնգրես է ներկայացվել նոր հակառուսական պատժամիջոցների մասին օրինագիծ

ԱՄՆ-ի քոնգրեսականներ Զաք Նաննը և Ջոշ Գոթհայմերը Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել PEACE Act-ը, որը նախատեսում է պատժամիջոցներ այն օտարերկրյա բանկերի նկատմամբ, որոնք ֆինանսավորում են Ռուսաստանի էներգետիկ ոլորտը կամ գործարքներ են կնքում արդեն իսկ սահմանափակումների տակ գտնվող ռուսական կազմակերպությունների հետ, չորեքշաբթի օրը հայտնել է քոնգրեսական Նանի մամուլի ծառայությունը։
«Նախագահ Թրամփը ճիշտ է, որ պահանջում է արդյունքներ և խրախուսում է երկու կողմերին խաղաղության։ Որպես մարտական վետերան և նախկին հետախուզության աշխատակից՝ ես գիտեմ, որ միայն խոսքերը Ռուսաստանին չեն բերի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Նանը։ Նա բացատրել է, որ օրինագիծը նպատակ ունի խստացնելու ֆինանսական սահմանափակումները այն բանկերի նկատմամբ, որոնք աջակցում են ռուսական էներգետիկ ընկերություններին կամ Ռուսաստանի պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպություններին, առանց ամերիկացի հարկատուների վրա լրացուցիչ ծախսեր պարտադրելու։
«Այս երկկուսակցական օրինագիծը մեր խոսքերը հաստատում է իրական գործողություններով՝ կտրելով Մոսկվայի ագրեսիան սնուցող ֆինանսական հոսքերը՝ առանց ԱՄՆ-ի հարկատուների վրա մեկ ցենտով բեռ դնելու»,- ընդգծել է քոնգրեսականը։
Փաստաթղթում առաջարկվում են պարտադիր պատժամիջոցներ, որոնք արգելում են ԱՄՆ-ի ֆինանսական համակարգ մուտք գործել ցանկացած օտարերկրյա բանկի, որը գիտակցաբար աշխատում է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի կամ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական կառույցների հետ։ ԱՄՆ-ի նախագահը կկարողանա ժամանակավորապես կասեցնել պատժամիջոցները միայն Քոնգրեսին պարտադիր ծանուցմամբ։
Միևնույն ժամանակ, հունիսին Թրամփը ինքը խոստովանեց, որ ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցները Վաշինգթոնին արժենում են «հսկայական» գումարներ՝ միլիարդավոր դոլարներ։ Թրամփը նաև ասաց, որ սպասում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն՝ հույս ունենալով, որ Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կկնքվի։

«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
2512:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
4612:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
6111:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7811:06
Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
10510:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
6810:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
10810:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
6510:18