Հութիներն առևանգել են Eternity C նավի անձնակազմի անդամներին. ԱՄՆ

1029
Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ., 23:36
«Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբներն առևանգել են Eternity C հունական բեռնատար նավի անձնակազմի անդամներին, որը խորտակվել էր Կարմիր ծովում՝ եմենցի ապստամբների հարձակման հետևանքով: Այս մասին ասվում է Եմենում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:
«Հութիներն առևանգել են Eternity C նավի անձնակազմի բազմաթիվ անդամների՝ մի քանի նավաստիների սպանելուց, նավը խորտակելուց և փրկարարական գործողություններին խոչընդոտելուց հետո: Մենք պահանջում ենք նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը: Հութիները շարունակում են աշխարհին ցույց տալ, թե ինչու է Միացյալ Նահանգները նրանց համարել ահաբեկչական կազմակերպություն»,- հայտնել է ամերիկյան դիվանագիտական առաքելությունը:
Բեռնատար նավի անձնակազմը բաղկացած էր 21 ֆիլիպինցիներից և ՌԴ 1 քաղաքացուց:

«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
2512:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
4612:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
6111:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7811:06
Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
10510:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
6810:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
10810:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
6510:18