«Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը». ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնական հրապարակման է ներկայացրել ՀՀ օրհներգի տեքստի նոր խմբագրությունը և երաժշտության ամբողջական և կրճատ տարբերակները՝ համաձայն «ՀՀ օրհներգի մասին» օրենքի՝ 2025 թվականի ապրիլից ուժի մեջ մտած փոփոխության։
ՀՀ օրհներգը պարտադիր հնչում է ՀՀ տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ անկախ սեփականության ձևից, ամեն երկուշաբթի՝ դասերը սկսելուց առաջ:
ՀՀ օրհներգը կատարվում է ՀՀ տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների ու մրցաշարերի, համապետական մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման, ինչպես նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ, իսկ ՀՀ տարածքից դուրս՝ տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:
ՀՀ օրհներգի կատարումը պարտադիր է նաև պետական պաշտոնական արարողակարգային միջոցառումների ժամանակ։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
196Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
30230.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
47328.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
49128.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
50727.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
45427.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
38527.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
39227.10.2026, 10:12