«2020-ի նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ ձերբակալվել է»․ ՔԿ

ՀՀ ՔԿ-ն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ինչպես նաև Ազգային ժողովին և Կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի ինքնությունը։
Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: Նշված 7 անձինք ձերբակալվել են:
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց վարչական հսկողությունը ընտրելու վերաբերյալ»:

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
196Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
30230.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
47328.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
49128.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
50727.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
45427.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
38527.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
39227.10.2026, 10:12