«Եկեղեցու դեմ գործողությունները ոչ թե իշխանությունների նախաձեռնությունն են, այլ՝ արտաքին ուժերի»․ Ժերար Ռաիսյան
![]() 576 Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ., 16:06 Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է Հայաստանի շահերը և շարունակում է իրացնել ազգային ինքնությունը ոչնչացնելու արտաքին օրակարգ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է սիրիահայ պատմաբան Ժերար Ռաիսյանը։ «Սովորական հայերից ոչ մեկը չէր սպասում, որ ժողովրդին հավատարմության երդում տված վարչապետը նման ամոթալի կապիտուլյացիայի կգնա՝ ըստ էության դավաճանելով երկրի շահերը և դառնալով արտաքին ազդեցության գործիք», - ասել է Ռաիսյանը։ Պատմաբանի խոսքով՝ այսօր տեղի ունեցողը շատ ավելի խորը ռազմավարության միայն արտաքին պատյանն է։ «ՀՀ վարչապետը ներքաշվել է թուրք-ադրբեջանական ծրագրի իրականացման մեջ, որը նպատակ ունի վերակենդանացնել թյուրքական ժողովուրդներին Թուրքիայից մինչև Չինաստան միավորելու նեոօսմանյան երազանքը», - բացատրել է նա։ Պատմաբանի խոսքով՝ հենց այս գաղափարն է դարձել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության, նրանց հողերի բռնագրավման և հայրենիքից բռնի վտարման պատճառը։ Նրա կարծիքով, Հայաստանը պատմականորեն խոչընդոտել է նեոօսմանյան նախագծին և, հետևաբար, դարձել է դրա գլխավոր զոհը։ «Ես համոզված եմ, որ այս տեսակի գործողությունները ոչ թե իշխանությունների նախաձեռնությունն են, այլ արտաքին սցենարների իրականացում, որոնց նպատակը ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումն է, այլև ազգային միասնության, պատմական հիշողության և հայերի ինքնության պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշման ոչնչացումը», - նշել է Ռաիսյանը։ |

«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
3223:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
7723:12
«Գերմանիայում Նիկոլի՝ հոգևորականների մասին հնչեցրած մտքերը վերջին անգամ այնտեղ հնչել են Հիտլերի օրոք». Կարեն Վրթանեսյան
7522:50
«Լոնդոն այցից առաջ Մատենադարանից «տպավորության» ի՞նչ պաշար է հավաքել ԱԽ քարտուղարը». Հակոբ Բադալյան
10622:30
«Պապիկ ծեծելու» գործը կարճվել է»․ Գոռ Սարգսյան (տեսանյութ)
10622:12
«Բանակի նոր համազգեստի նմուշներն ընդունվում են փորձարկման»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14721:30
«Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մայամիում». Զելենսկի
18621:04
«Կա՛մ «հետևողական սխալվողներին» կհեռացնենք իշխանությունից, կա՛մ նրանք կկործանեն ՀՀ-ն»․ Ոսկան Սարգսյան
19320:54
