«Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը» և «Քարերի սիմֆոնիան»՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում

1091
Շաբաթ, 12 հուլիսի, 2025 թ., 01:42
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է․ ««Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը» և Քարերի սիմֆոնիան» այսօր ներառվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում՝ արժանանալով համապատասխան կոմիտեի հավանությանը։
Նախորդ տարի արդեն իսկ այդ ցանկում գրանցել էինք Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը։ Այսինքն, վերջին երկու տարում երեք հայտ ենք ներկայացրել և ներառել ցանկում։
Դրանից առաջ նման աշխատանք արվել էր 1990-ականների սկզբին։ 1995-ի դրությամբ 4 հուշարձան ունեինք նախնական ցանկերում։ Այսինքն շուրջ 30 տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանից որևէ նոր հուշարձան չէր գրանցվել։ Այսօր արդեն չորսին գումարվել է ևս երեքը»։
Աղբյուրը` Ժաննա Անդրեասյան

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
186Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
79115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60010.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78408.09.2026, 23:12