«Արդյո՞ք հավաքի ընթացքում խոսակցություն կլինի Երևանի մտադրության մասին»․ Հակոբ Բադալյան
![]() 213 Կիրակի, 13 հուլիսի, 2025 թ., 13:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Չինաստանում կայանալու է Շանհայի գործակցության կազմակերպության արտգործնախարարների հավաքը: Հետաքրքիր է, արդյո՞ք հավաքի ընթացքում, թեկուզ ոչ պաշտոնական՝ հետնաբեմային մակարդակում կլինի խոսակցություն այն մտադրության մասին, որ օրեր առաջ արտահայտեց Երևանը՝ կազմակերպությանն անդամակցելու մասով: Հիշեցնեմ, որ Հայաստանի ԱԳ նախարարը Պեկին այցից մի քանի օր անց հայտարարեց, որ Երևանը կայացրել է Շանհայի գործակցության կազմակերպության հայտ ներկայացնելու որոշում: Բնականաբար, հայտը ներկայացված չէ, որ այն լինի պաշտոնական քննարկման առարկա, սակայն կարող է լինել ոչ պաշտոնական մտքերի փոխանակում այդ թեմայով: Հիշեցնեմ, որ Շանհայի գործակցության կազմակերպությանն անդամակցում են Հնդկաստանը, Ռուսաստանը, Չինաստանը, Տաջիկստանը, Կիրգիզիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Պակիստանը: Հայաստանը մինչ այժմ եղել է երկխոսության գործընկերոջ կարգավիճակով, ինչպես Ադրբեջանը: 2024 թվականի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ մտադիր է ներկայացնել դիտորդ լինելու հայտ: Այդպիսի մտադրություն ուներ նաև Հայաստանը, բայց փաստացի Միրզոյանի Պեկին այցից հետո Երևանը հայտարարեց անդամակցության հայտնի որոշման մասին»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
