Պուտինը` ԽՍՀՄ-ի փլուզման պատճառների մասին

Խորհրդային Միությունը «կատարեց աուտոդաֆե», քանի որ երկիրը ցանկանում էր ավելի ամուր հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ՝ «քաղաքակիրթ աշխարհի» մաս դառնալու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՎԳՏՌԿ-ի լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։
«ԽՍՀՄ-ը կատարեց աուտոդաֆե, լուծարեց ինքն իրեն», - ասել է նա։
Պուտինի խոսքով՝ դրանից հետո արևմտյան երկրները որոշեցին, որ եթե ԽՍՀՄ-ն այլևս գոյություն չունի, ապա կարող են անտեսել կանոնները Ռուսաստանի հանդեպ, որը չուներ նույն ներուժը, ինչ Խորհրդային Միությունը։ Նա հավելեց, որ Արևմուտքը փորձեց վերաձևավորել Ռուսաստանի Դաշնությունը՝ համապատասխանեցնելով այն իր շահերին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, բայց ռուսական կողմը հասկացավ, որ երկիրը պետք է պաշտպանի իր շահերը։
Նույն հարցազրույցի ժամանակ նա ընդգծեց, որ Ռուսաստանը կամ կլինի անկախ և ինքնիշխան, կամ ընդհանրապես գոյություն չի ունենա։
Ավելին, Զարուբինի հետ զրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահը հավելել է, որ 2007 թվականին Մյունխենի անվտանգության համաժողով գնալու ճանապարհին նա ամբողջությամբ վերաշարադրել է իր խոսքը։

Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
3608:24
Հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ-ի Քոնգրեսում ընթանում է մամուլի ասուլիս. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
12401:00
«Ինչ որդեր են վխտում սրանց ուղեղներում». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7300:30
«Մի հոգի կարողացավ միասնական ազգին վերածել կառավարվող բիոզանգվածի». Ալեքս Թովմասյան (տեսանյութ)
8000:24
«Ուշադրության է արժանի Իլհամ Ալիևի տատի՝ Իզզեթ խանումի հիշողություններին անդրադարձը». Վարդան Բալյան
11600:12
ՄԱԿ-ը Հորմուզի նեղուցից տարհանում է 11,000 ծովայինի
16600:04
Հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն համարում
78Երեկ, 23:48
«Հրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները». Գոհար Մելոյան (տեսանյութ)
95Երեկ, 22:36