Ձորաղբյուրում կատարված սպանությունը բացահայտվել է

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է։
Հուլիսի 11-ին՝ ժամը 15․16-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում հրազենային վնասվածքով քաղաքացի կա։
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 15-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի 2-րդ զանգվածի 48-րդ թաղամասի 5-րդ այգետնակի մոտակայքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Ս.-ի և համաքաղաքացի 31-ամյա մի երիտասարդի միջև, որի ընթացքում էլ վերջինս հրազենային վիրավորում է հասցրել Հովհաննես Ս.-ին, ինչի հետևանքով նա մահացել է։
ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի, այդ թվում՝ սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները հուլիսի 12-ին Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդին Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են վարչություն, ապա ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։
Նախաքննությունը շարունակվում է»։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
196Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
30230.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
47328.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
49128.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
50727.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
45427.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
38527.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
39227.10.2026, 10:12