Թբիլիսիում հինգհարկանի շենք է փլուզվել

913
Երկուշաբթի, 14 հուլիսի, 2025 թ., 22:00
Երկուշաբթի օրը Թբիլիսիի երկաթուղային կայարանի մոտ փլուզվել է հինգհարկանի բնակելի շենք։
Ներկայում ընթանում են փրկարարական աշխատանքներ և բնակիչների տարհանում։
Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն լրագրողներին հայտնել է, որ փլուզման հետևանքով մեկ մարդ մահացել է, իսկ մեկը՝ տեղափոխվել հիվանդանոց։
«Այս շենքը խարխուլ վիճակում էր, և քաղաքապետարանը բազմիցս դիմել է բնակիչներին՝ առաջարկելով նրանց բնակարաններ տրամադրել այլ վայրում։ Սակայն որոշ բնակիչներ հրաժարվել են այս առաջարկից»,- ասել է Կալաձեն։
Հունիսի սկզբին Թբիլիսիի Նաձալադևի շրջանում փլուզվել էր ևս մեկ եռահարկ բնակելի շենք. զոհեր և վիրավորներ չեն եղել։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
8714:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
15213:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
18412:19
Պայթյուն՝ գազալցակայանում
11711:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
23211:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
18911:01
«Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել
11410:36
Տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է
12509:18