«Եթե դուք պատերազմ եք ուզում, մենք կզինենք Ուկրաինային, և Եվրոպան կվճարի դրա համար». ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ
![]() 444 Երկուշաբթի, 14 հուլիսի, 2025 թ., 23:48 ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, Fox News-ի եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Ուիթաքերը։ «Կարծում եմ՝ առաջին բանը, որ պետք է հասկանալ, այն է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի պաշտպանության համար առանց սահմանափակումների հարկային գումարներ ուղարկելու օրերն անցել են։ Նախագահ Թրամփը շատ խելացի որոշում կայացրեց և համաձայնագիր կնքեց ՆԱՏՕ-ի հետ, որի համաձայն՝ Եվրոպան և Կանադան կվճարեն զենքի համար, իսկ Միացյալ Նահանգները կարտադրի դրանք։ Ակնհայտ է, որ մենք արտադրում ենք աշխարհի լավագույն սպառազինական համակարգերը, և բոլորը ցանկանում են դրանք։ Այս զենքն առաջնահերթորեն կմատակարարենք Ուկրաինա։ Սա նաև շատ հստակ ուղերձ է Վլադիմիր Պուտինին. մենք ձեզ խաղաղության հնարավորություն ենք տվել։ Նախագահ Թրամփը խաղաղարար է։ Բայց եթե դուք պատերազմ եք ուզում, մենք կզինենք Ուկրաինային, և Եվրոպան կվճարի դրա համար։ Կարծում եմ՝ սա լուրջ քայլ է պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Վերջին 18 ամիսների ընթացքում Ռուսաստանը գրավել է Ուկրաինայի տարածքի մոտ մեկ տոկոսը։ Սա հաջողություն չէ։ Նրանք ամեն օր կորցնում են հազարավոր զինվորներ։ Ուկրաինայի քաղաքներում չափազանց շատ քաղաքացիական անձինք վիրավորվում են։ Այսպիսով, իմ կարծիքով, սա հաջորդ կարևոր քայլն է հակամարտության դադարեցման ուղղությամբ։ Բայց եթե Վլադիմիր Պուտինը որոշի շարունակել պատերազմն ուկրաինական հողի վրա, Միացյալ Նահանգները զենք կվաճառի Եվրոպային, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել»,- ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը։ |

«Եթե կարողանաս կարդալ հրապարակածդ տեքստը, կընդունեմ, որ ուժեղ տղա ես»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8411:54
«Բա սա անելու բան ա՞». Արթուր Չախոյան (տեսանյութ)
10611:06
ՑԱՀԱԼ-ն իրանցիներին կոչ է արել զերծ մնալ գնացքներով երթևեկելուց
16410:56
«Ներողություն եմ խնդրում»․ Անդրանիկ Քոչարյան
14610:36
«Եթե նույնիսկ ծառայելը դարձնեն 7 օր, «Բախտավոր որդիները» այդ 7 օրն էլ չեն ծառայելու»․ Ռուբեն Մխիթարյան
17310:00
«Իշխանությունն Անդրանիկ Քոչարյանի շուրթերով ազդարարեց զինծառայության վերաբերյալ իր բանաձևը»․ Տիգրան Աբրահամյան
11209:42
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
10508:24
«Մեծ ցավ ապրեցի Անդրանիկ Քոչարյանի կողմից թույլ տված անզգույշ արտահայտության համար». Անահիտ Ավանեսյան
26700:48
