UNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանում

UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված և Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Նեմրութ լեռան վրա իրականացվում են հայկական հնագույն քարակերտ արձանների պահպանման աշխատանքներ:
2022 թվականին մեկնարկած վերականգնման և պահպանման աշխատանքները դրական արդյունք են տվել և այժմ լեռան խորհրդանշական կոթողների համար սկսել են օգտագործել նանո լուծույթներ, մասնավորապես, նանո կրաքար՝ նպաստելով այդ արձանների երկարակեցությանը:
Նշյալ աշխատանքներն իրականացվում են Գազիանթեփի վերականգնման և պահպանման տարածաշրջանային լաբորատորիայի և Ադըյամանի թանգարանի տնօրինության աշխատակիցների կողմից:
«Էրմենիհաբեր»-ը հիշեցնում է, որ Նեմրութ լեռան (2.164 մետր) դամբարանաբլուր սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։ Նրան թագադրել է Տիգրան Մեծը տիգրանյան թագով: Հենց այդ թագով էլ Անտիոքոս Կոմմագենացու արձանը ներկայացված է Նեմրութ լեռան սրբավայրում:
Կոնաձև արհեստական դամբարանաբլուրն ունի 50 մետր բարձրություն։ Բլրի երկու կողմերում՝ արևելքում և արևմուտքում, կառուցված են միանման արձանախմբեր, որոնք պատկերում են հին աստվածներին, արքային և նրա նախնիներին։
Հուշարձանախմբի կենտրոնական մասում հինգ մարդակերպ արձաններ են նստած դիրքով: Կենտրոնում հայոց դիցարանի գերագույն աստված Արամազդի արձանն է, որն ունի ինը մետր բարձրություն: Արամազդի աջ կողմում Անահիտ դիցուհու արձանն է, ձախում՝ Միհր աստծո արձանը:
Այս սրբավայրի կառուցման բարդությունը, ըստ մասնագետների, կարելի է համեմատել միայն եգիպտական բուրգերի հետ։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
186Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
79115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60010.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78408.09.2026, 23:12