Թայվանի զինվորականները քաղաքային մարտի վարժանքներ են սկսել՝ չինական ներխուժմանը նախապատրաստվելու համար

Թայվանի զինվորականները վարժանքներ են անցկացնում, որոնցում առաջին անգամ օգտագործվում է հասարակական տրանսպորտ՝ չինական ներխուժմանը նախապատրաստվելու համար: Միավորները «պաշտպանություն» են անցկացրել մայրաքաղաքի փողոցներում՝ հնարավոր չինական հարձակմանն ավելի լավ պատրաստվելու և նման ճգնաժամի հետևանքների մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար:
Javelin հակատանկային հրթիռներով զինված ռազմական ոստիկանության ջոկատն այսօր վաղ առավոտյան դուրս է եկել Թայբեյի մետրոյի կայարանից՝ վազելով փակ խանութների կողքով՝ մարտական դիրք զբաղեցնելու համար: Քաղաքի այլ վայրերում բանակի լոգիստիկայի հրամանատարությունն օգտագործել է հասարակական տրանսպորտի համակարգը՝ արևելյան ծայրամասերից զինամթերք և սնունդ մատակարարելու համար, հաղորդում է Financial Times-ը:
Թայվանը 41 տարի է, ինչ ռազմական վարժանքներ է անցկացնում, բայց այս անգամ զինվորականները շատ ավելի հեռու են գնացել, քան սովորաբար: Զորքերը փորձարկվում էին «մարտադաշտում գոյատևման» համար՝ այն սցենարով, որի դեպքում Չինաստանը, որի ռազմածովային և օդային ուժերը գրեթե ամեն օր մանևրում են Թայվանի ջրերի մոտ, անսպասելի հրթիռային հարվածներ է հասցնում:
Զորավարժություններին մասնակցում է 22,000 պահեստազորային, ավելի շատ, քան երբևէ, և առաջին անգամ կիրառվելու է HIMARS բազմակի հրթիռային համակարգը, որը ձեռք է բերվել ԱՄՆ-ից և արդյունավետութուն է դրսևորել Ուկրաինայի մարտադաշտում։

«Անկախ զրպարտություններից՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է». Արշակ Սրբազան (տեսանյութ)
2512:36
«Ուզում են 7 հատ հանձնաժողով կազմեն, 10 զեկույց գրեն, դրանք առ ոչինչ են Վեհափառի օծման դեմ». Նիկողայոս Հովհաննիսյան (տեսանյութ)
4612:18
«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
6111:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7811:06
Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
10510:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
6810:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
10810:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
6510:18