«Միայն ԱՄՆ-ն չի, ԵՄ-ն էլ է հետաքրքրված»․ Նիկոլ Փաշինյան
![]() 267 Չորեքշաբթի, 16 հուլիսի, 2025 թ., 16:06 «Միացյալ Նահանգները հետաքրքրվա՞ծ են՝ այո, հետաքրքրված են, մենք հետաքրքրվա՞ծ ենք նրանց հետաքրքրությամբ՝ այո»,- անդրադառնալով տրանսպորտային հաղորդակցությունների արտապատվիրակմանն՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Բայց միայն ԱՄՆ-ն չի հետաքրքրված, ԵՄ-ն էլ է հետաքրքրված։ ԵՄ-ի հետաքրքրվածությամբ հետաքրքրվա՞ծ ենք՝ այո։ «Հարավկովկասյան երկաթուղու» օրինակով կարող է լինել հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն. տարբերակ է։ «Հարավկովկասյան երկաթուղու» դեպքում համատեղություն չկա, ռուսական ընկերություն է՝ Հայաստանի ռեզիդենտ։ Կարո՞ղ է լինել նման տարբերակ, որ որևէ օտարերկրյա կազմակերպություն գրանցվի։ Ասենք «Օրանժ» ընկերությունը ֆրանսիական ընկերություն էր, Հայաստանում գործունեություն էր ծավալում, կամ օդանավակայանը, կոնցենսիայով տրված է, բայց ՀՀ-ի որևէ մարմին լիազորությունների սահմանափակում չունի այդ տարածքում։ ՀՀ-ում էլի բրենդներ կան, որ գործում են և ՀՀ-ն իրավասությունների սահմանափակում չունի։ Մենք որ երկաթուղին բացենք, պետք է ներդրումներ լինեն․ իսկ երբ ներդրումներ են լինում մարդիկ ուզում են գումարը հետ ստանալ, գնացքները գնում-գալիս են, վճարումներ են անում, նորմալ տնտեսական սխեմաների մասին ենք խոսում»,- ասաց Փաշինյանը՝ կրկնելով, որ չի կարող կոնկրետ բան ասել, որովհետև կոնկրետ բանի վերաբերյալ չկա համաձայնություն, կան քննարկումներ․ «Բայց ինչ էլ լինի, մենք դա դիտարկում ենք ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակում»։ |
«Զելենսկին անհնար է համարել Ուկրաինայի կողմից Դոնբասի ողջ տարածքը Ռուսաստանին զիջելը». #Reuters
4619:12Բայրամովն ու Լավրովը քննարկել են Ադրբեջան-ՌԴ միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արդյունքները
7018:18«Գերմանիայում անդրադարձել են ԼՂ հայ բնակչության հետ տեղի ունեցած բռնություններին». ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն
5418:12«Իրանը գերհզոր հրթիռ է փորձարկել՝ փոխելով խաղի կանոնները». #Walla (տեսանյութ)
7518:06«Թրամփը հասկացրել է՝ Կիևը պետք է ընդունի Մոսկվայի պայմանները». #NBC
8417:34«Հռչակագրի պաշտպանությունը մեր ապագայի պաշտպանությունն է»․ Դավիթ Անանյան
5117:06«Առաջիկա ընտրություններին 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը կդարձնենք օրակարգային»․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)
5317:00«Էդ երկու ճամբարի «հակադրությունը» իմիտացիա է»․ Արթուր Դանիելյան
6016:54