Սիրիան իրականացնում է դրուզ բնակչության կոտորած, Իսրայելում դրուզ համայնքն ընդվզում է
![]() 187 Այսօր, 18:13 Սիրիայի հարավում զանգվածային զինված բախումների մասին մտահոգիչ հաղորդագրությունների ֆոնին, որտեղ, ականատեսների և մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների վկայությամբ, կառավարական ուժերը կոտորում են դրուզ բնակչությանը, Իսրայելում աճում է տեղի դրուզ համայնքի վրդովմունքը։ Իսրայելա-դրուզական կենտրոնի նախագահ դոկտոր Ամիր Հանիֆսը կոչ է արել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացին անհապաղ միջամտել և կանխել հետագա արյունահեղությունը։ «Ես կոչ եմ անում պաշտպանության նախարարին պաշտպանել Սիրիայում մեր դրուզ եղբայրներին»,- ասել է նա։ «Յուրաքանչյուր դրուզ, որը ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում, պատրաստ կլինի գրանցվել այս առաքելությանը։ Մենք խոսում ենք հազարավոր կամավորների մասին, որոնք պատրաստ են պաշտպանել իրենց ընտանիքներին և սիրելիներին։ Թե՞ պետությունն իսկապես մեր կարիքն ունի միայն այն պատերազմների դեպքում, որոնք ազդում են միայն հրեական բնակչության վրա»,- տարակուսել է Հանիֆսը։ Հանիֆսը նաև նշել է, որ Սիրիայում իրավիճակը սրվում է, և դրուզ համայնքի ներկայացուցիչների կողմից կազմակերպված բողոքի ցույցեր արդեն տեղի են ունենում Իսրայելի հյուսիսում։ Նրա խոսքով՝ ներկայիս սրացումը ոչ միայն մարդասիրական աղետ է, այլև բարոյական պատասխանատվության հարց։ «Իրավիճակը չափազանց լարված է, - ընդգծել է նա,- մարդիկ համակված են զայրույթով և հուսահատությամբ։ Շատերը չեն գիտակցում, որ Սիրիայի հարավում տեղի ունեցողը ուղղակիորեն կապված է մեր Իսրայել պետության հետ. սիրիական ռեժիմը տեղի դրուզներին համարում է Իսրայելի դաշնակիցներ, և դա նրանց դարձնում է թիրախ։ Այս կապի ըմբռնումը պետք է հանգեցնի բոլոր հնարավոր ռեսուրսների անհապաղ մոբիլիզացմանը՝ կոտորածը կանխելու համար»։ Դոկտոր Հանիֆսը դիմել է Նեթանյահուի կառավարությանը՝ առաջարկելով թույլ տալ իսրայելցի դրուզներին գործել անկախ, եթե պետությունը հրաժարվի միջամտելուց։ «Եթե Իսրայելը չի մտադիրվում գործողություններ ձեռնարկել, թույլ տվեք մեզ ինքներս պաշտպանել մեր հայրենակիցներին։ Մենք չենք մտադիր անտարբեր մնալ և թույլ չենք տա, որ մեր եղբայրները շարունակեն սպանվել։ Զորակոչեք բոլոր դրուզ պահեստազորայիններին, զինեք նրանց, ապահովեք պաշտպանիչ սարքավորումներով։ Ինչո՞ւ ենք մենք տասնամյակներ շարունակ ծառայել [Իսրայելի պաշտպանության բանակում], եթե հիմա մեզ զրկում են մեր ժողովրդի առջև մեր պարտականությունը կատարելու հնարավորությունից։ Եթե Իսրայել պետության և դրուզների միջև դաշինքը արյան դաշինք է, ապա այն չի կարող ընտրողաբար գործել, միայն այն դեպքում, երբ հրեաները մասնակցում են պատերազմին։ Սա անարդար է և վիրավորական»,- ասել է Հանիֆսը։ Եզրափակելով՝ Իսրայելա-դրուզական կենտրոնի նախագահը խորը վրդովմունք հայտնել է տեղի ունեցողի և այն անտարբերության վերաբերյալ, որով, նրա կարծիքով, Իսրայելի իշխանություններն արձագանքում են ողբերգությանը։ «Ես հասկանում եմ, որ իմ խոսքերը կարող են կոշտ թվալ, բայց ինչ-որ մեկը պետք է վերջապես բացի նրանց աչքերը», - ասել է Ամիր Հանիֆսը։ «Մեր ժողովուրդն սպանվում է անպաշտպան կենդանիների պես, և այլևս հնարավոր չէ լռել»։ |
«Նրանք արդեն պետք է համաձայնության գային, իսկ հետո մենք նրանց ռմբակոծեցինք». Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին
7221:39Իսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատին ու գլխավոր շտաբին
16520:55Ադրբեջանական կողմն արձանագրում է՝ Փաշինյանը խոսում է Ալիևի բառերով ու հայ հասարակությանը նախապատրաստում Զանգեզուրի միջանցքին
14420:36Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չեղարկել է «Բանակ-2025» միջազգային ռազմատեխնիկական ֆորումը
12719:55«Ազատության հրապարակն ինչ-որ մեկին վարձո՞վ է տրված». Նիկոլայ Մելիքյան (տեսանյութ)
14119:42Հունգարիան չի աջակցի ԵՄ բյուջեն, որը Ուկրաինային հատկացնում է 278 միլիարդ եվրո
14619:27Ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդին պնդում է, որ դիտավորյալ չի վնասել իրավապահին և զղջում է
13419:02«Էրդողանը, եթե չդիմի կտրուկ քայլերի, ապա նոր նեոօսմանական կոնցեպցիան, չծնված, կմահանա». Արգիշտի Կիվիրյան
18318:48