ՄԱԿ-ի ԱԽ` Սիրիայի հարցով արտակարգ նիստը կարող է գումարվել հուլիսի 17-ին

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստն Իսրայելի հարվածների հետ կապված՝ կարող է տեղի ունենալ հուլիսի 17-ին: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը: «Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հուլիսի 17-ին»,- համապատասխան հարցին պատասխանելով՝ ասել է աղբյուրը:
Հուլիսի 16-ին Իսրայելը մի քանի ավիահարվածներ է հասցրել Դամասկոսին: Դրանցից առաջինն ազդել է մայրաքաղաքի այն տարածքի վրա, որտեղ գտնվում է Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը, իսկ հաջորդները՝ Գլխավոր շտաբի շենքի և, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, նախագահական պալատի վրա: Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 3 և վիրավորվել 34 մարդ:
Իր հերթին, իսրայելական բանակը հաստատել է Սիրիայի մայրաքաղաքի ռմբակոծությունը և այն կապել երկրի հարավում իրավիճակի սրման հետ, որտեղ հուլիսի 13-ից ի վեր տեղի են ունենում բախումներ տեղի դրուզ-լեռնցիների մասնակցությամբ, որոնց աջակցում է Իսրայելը:

«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
4911:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6911:06
Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
9510:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
6110:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
10110:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
6010:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
11910:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
6009:48