«Գազայում սովը հասել է աղետալի մակարդակի»․ ՀԱՄԱՍ

Գազայի հատվածում սովը հասել է աղետալի մակարդակի՝ անկլավի շարունակական շրջափակման պատճառով։ Այս մասին ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ, որը տեղադրվել է արմատական շարժման Telegram ալիքում։
«Գազայում սովը հասել է աղետալի մակարդակի՝ սիոնիստական բանակի կողմից շարունակական խեղդող շրջափակման պատճառով։ Ֆաշիստական օկուպացիոն կառավարության կողմից սովի օգտագործումը որպես զենք և Գազայի բնակիչներին կենսական անհրաժեշտություններից զրկելը որպես ցեղասպանության գործիք, որը շարունակվում է ավելի քան 21 ամիս, ժամանակակից պատմության ամենածանր հանցագործություններից մեկն է անմեղ երեխաների և խաղաղ բնակիչների դեմ», - ասվում է հայտարարության մեջ։
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել Իսրայելի շրջափակումը վերացնելու համար։
«Մենք պահանջում ենք արաբ-իսլամական երկրներից և ՄԱԿ-ից անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ շրջափակումը վերացնելու, սննդի և մարդասիրական օգնության անարգել մուտքն ապահովելու և կոտորածները, ցեղասպանությունն ու սովը դադարեցնելու համար», - ընդգծել է պաղեստինյան շարժումը։
Ինչպես շաբաթվա սկզբին հաղորդել էր Կատարի «Al Jazeera»-ն, Իսրայելի շրջափակումը Գազայի 2.1 միլիոն մարդու սովի եզրին է հասցրել։

«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
1215:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
4815:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
7014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6314:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
7414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
7713:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
8013:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
8413:00