«Ինչո՞ւ «Մոսկվա» կինոթատրոնը դեռևս չի կրում Ազնավուրի անունը»․ Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկ դուք ինչ եք կարծո՞ւմ․ ինձ ավելի շատ հետաքրքրում է այն, թե ինչու «Մոսկվա» կինոթատրոնը դեռևս չի կրում Ազնավուրի անունը։ Մի՞թե դժվար է պատկերացնել, թե որքան արժանապատիվ ու խորհրդանշական կլիներ այդ քայլը։
Վաղուց ժամանակն է հրաժեշտ տալ խորհրդային ժառանգությունից մնացած «Մոսկվա» անվանը։ Մեր մշակութային սրտում մեզ հարազատ, մեզ բնորոշ անուններ են պետք, որոնք կարտացոլեն մեր իրական դեմքն ու արժանապատվությունը։ Մշակութային ինքնիշխանությունը սկսվում է հենց այս պարզ, բայց խորհրդանշական քայլերից։
Երբ մենք մեր քաղաքի սրտում պահում ենք այլ երկրի մայրաքաղաքի անունը, ակամայից արտացոլում ենք ուրիշի մշակութային ազդեցությունն ու մեր ինքնության թուլությունը։ Պետք է ավելի խիզախ և վճռական լինենք, և օր առաջ սկսենք ձևավորել մեր քաղաքի դեմքն ու պատմությունը՝ մեր մեծերի, մեր արժեքների և մեր երազանքների հիմքի վրա»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
186Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
79115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60010.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78408.09.2026, 23:12