«Ազնավուրի արձանի մասին տպավորություն հնարավոր չէ ստանալ պարզապես համացանցով նայելով»․ Արմեն Գալջյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը գրում է. «Ազնավուրի արձանի մասին տպավորություն հնարավոր չէ ստանալ պարզապես համացանցով նայելով։ Խորհուրդ եմ տալիս պարզապես գնալ և այն տեսնել իրական կյանքում։ Վստահեցնում եմ՝ առնվազն մի քանի րոպե անշարժ կկանգնեք այնտեղ։
Այն պետք է տեսնել տեղում՝ կանգնել նրա առջև, զգալ քաղաքի աղմուկի մեջ Ազնավուրի լուռ, բայց ուժեղ ներկայությունը։ Միշտ կարելի է ասել, որ ամեն ինչ կարելի էր «ավելի լավ» անել, միշտ հնարավոր է համեմատել մեկ ուրիշ արձանի կամ ոճի հետ։ Բայց այս դեպքում կա մի բան, որ միլիմետրերով կամ լուսանկարներով չափել հնարավոր չէ։
Սա այն արձաններից չէ, որը պարզապես նայում ես։ Սա այն արձաններից է, որի կողքով չես կարող անցնել առանց մի պահ կանգ առնելու, առանց ներսումդ նրա երգերից մեկը հնչեցնելու։
Արձանի շրջակայքում դեռ կան անելիքներ՝ միջավայրը ավելի լիարժեք և համահունչ դարձնելու համար։ Այդ թվում ստեղծել հնարավորություն, որպեսզի պարբերաբար հնչեն նրա երգերը, ու հրապարակը իսկապես ապրի նրա հոգով»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
186Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
79115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60010.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78408.09.2026, 23:12