«Դժոխային գիշեր և առավոտ». Ռուսաստանը հրթիռակոծել է Պավլոգրադը, Օդեսան, Խերսոնը
![]() 611 Շաբաթ, 19 հուլիսի, 2025 թ., 11:48 Հուլիսի լույս 19-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարձակում են իրականացրել ուկրաինական Պավլոգրադի վրա՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին Telegram-ում հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։ «Դժոխային գիշեր և առավոտ Պավլոգրադի համար։ Քաղաքի վրա ամենազանգվածային հարձակումը։ Ռուս ահաբեկիչները թիրախավորել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր»,- գրել է նա։ Հուլիսի 19-ի գիշերը ռուսները հարձակվել են նաև Օդեսայի վրա, մեկ մարդ մահացել է։ Այս մասին հայտնել է Օդեսայի մարզի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, որը ներկայացրել է քաղաքում ռուսական հերթական հրետակոծության հետևանքները: Նշվում է, որ հարձակման պատճառով հրդեհ է բռնկվել 9 հարկանի բնակելի շենքի 6-րդից 9-րդ հարկերում: «Հինգ մարդ փրկվել է այրվող բնակարաններից, ցավոք, մեկ փրկված կին մահացել է: Դեպքի վայրում աշխատել են արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ազգային ոստիկանության հոգեբանները...», - ասվում է հաղորդագրության մեջ: Խերսոնում ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ, հայտնել է Խերսոնի տարածաշրջանային ռազմական վարչակազմի մամուլի ծառայությունը: |

ՑԱՀԱԼ-ն իրանցիներին կոչ է արել զերծ մնալ գնացքներով երթևեկելուց
5310:56
«Ներողություն եմ խնդրում»․ Անդրանիկ Քոչարյան
7710:36
«Եթե նույնիսկ ծառայելը դարձնեն 7 օր, «Բախտավոր որդիները» այդ 7 օրն էլ չեն ծառայելու»․ Ռուբեն Մխիթարյան
11910:00
«Իշխանությունն Անդրանիկ Քոչարյանի շուրթերով ազդարարեց զինծառայության վերաբերյալ իր բանաձևը»․ Տիգրան Աբրահամյան
9909:42
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
10108:24
«Մեծ ցավ ապրեցի Անդրանիկ Քոչարյանի կողմից թույլ տված անզգույշ արտահայտության համար». Անահիտ Ավանեսյան
25500:48
«Սա լկտի անամոթություն է և ուղիղ ոտնձգություն մեր ինքնության դեմ». Տեր Զարեհ Աշուրյան
25400:12
«ՀԷՑ-ը կսուբսիդավորի երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող իր աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը». Ռոմանոս Պետրոսյան
152Երեկ, 23:48
