«Իսրայելը և Սիրիան համաձայնել են հրադադարի՝ ԱՄՆ-ի աջակցությամբ»․ Թոմ Բարաք

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի՝ անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան համաձայնել են հրադադարի՝ Վաշինգթոնի աջակցությամբ, հայտնել է Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը։
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի աջակցությամբ, համաձայնել են հրադադարի, որը աջակցում են Թուրքիան, Հորդանանը և նրա հարևանները»,- գրել է Բարաքը X-ի իր էջում։
ԱՄՆ-ի դեսպանը նաև կոչ է արել դրուզներին, բեդվիններին և սունիներին՝ վայր դնել զենքերը և, մյուս փոքրամասնությունների հետ միասին «ստեղծել նոր, միասնական սիրիական ինքնություն՝ նպաստելով հարևանների հետ խաղաղությանը և բարգավաճմանը»։
Հարավային Սիրիայում իրավիճակը սրվել է հուլիսի 13-ին, երբ Աս-Սուվեյդա նահանգում բախումներ են սկսվել աշխարհազորայինների և դրուզ լեռնային ինքնապաշտպանության ուժերի միջև։ Հուլիսի 15-ին սիրիական բանակը մտել է նահանգի համանուն վարչական կենտրոն և սկսել է այն «մաքրել»՝ իրավիճակը կայունացնելու համար։ Կարճ ժամանակ անց Իսրայելը սկսել է հարվածել Սիրիայի զինված ուժերի ռազմական շարասյուներին՝ պնդելով, որ փորձում է պաշտպանել նահանգի դրուզ բնակչությանը, իսկ հուլիսի 16-ին գնդակոծել Սիրիայի մայրաքաղաքի մի քանի ռազմավարական օբյեկտներ:
Դրուզներն առանձին արաբախոս էթնո-կոնֆեսիոնալ խումբ են, որի ներկայացուցիչները բնակվում են Սիրիայում, Լիբանանում, Իսրայելում և Հորդանանում: Սիրիայում կա 700 հազար դրուզ, ինչը նրանց դարձնում է երրորդ ամենամեծ կրոնական և էթնիկ փոքրամասնությունը քրդերից և ալավիներից հետո:

«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
1215:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
4815:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
7014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6314:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
7414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
7713:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
8013:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
8413:00