Կիրակի, 20 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Հայաստանի իշխանությունը հրաժարվել է ՌԴ քաղաքացուն արտահանձնել Ռուսաստանին․ ԶԼՄ

Հայաստանի իշխանությունը հրաժարվել է ՌԴ քաղաքացուն արտահանձնել Ռուսաստանին․ ԶԼՄ
109
Այսօր, 18:30

«Հայաստանի ոստիկանությունը Ռուսաստանի Դաշնությանը չի արտահանձնել Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո երկիրը լքած դասալիքին»,- այս մասին «Նովայա գազետա Եվրոպա»-ին հայտնել են իրավապաշտպանները, որոնք անվտանգության նկատառումներից ելնելով, ցանկացել են անանուն մնալ։

Խոսքը 25-ամյա ռուս զինծառայող Սեմյոն Սուբոտինի մասին է, ով հրաժարվել է մասնակցել պատերազմին։ Տղամարդը ծառայել է՝ որպես ռադիոօպերատոր-հրետաձիգ Իվանովոյի մարզի Տեյկովո քաղաքի ռազմավարական հրթիռային ուժերում։ Նախկին զինծառայողը Ռուսաստաը լքել է 2024 թվականի սեպտեմբերին՝ «Գնա՛ցեք անտառով» նախագծի օգնությամբ։

Հայաստանում զինվորը հայտնվել է անօրինական իրավիճակում, քանի որ Ռուսաստանի կողմից նրա դեմ հարուցվել է քրեական գործ «զորամասի անօրինական լքման» հոդվածով (ՌԴ Քրեական օրենսգրքի 337-րդ հոդված): Բացի այդ, տղամարդը իմացել է, որ Հայաստան են ժամանել մարդիկ, ովքեր, հավանաբար, ցանկացել են նրան դուրս բերել կամ ճնշում գործադրել նրա վրա: Արդյունքում, Սուբբոտինը ընտրել է օրինականացման ընթացակարգային ուղին՝ դիմելով ՀՀ ոստիկանությանը։

«Նման դեպքում սկսվում է սահմանված ընթացակարգը. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է ռուսական կողմին, և ՌԴ-ն ի պատասխան պատրաստում է փաստաթղթերի փաթեթ արտահանձնման համար: Արտահանձնման վերաբերյալ որոշումը կայացնում է ՀՀ դատարանը: Երևանի ոստիկանություն դիմելուց հետո Սուբբոտինը կալանավորվել է 72 ժամով. այս ժամանակահատվածը տրվում է ռուսական կողմին՝ նյութեր փոխանցելու և խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համար: Դրա փոխարեն այսօր նախնական կալանքի կենտրոն են ժամանել ռուս զինվորներ, որտեղ Սուբբոտինը գտնվում է անհրաժեշտ 72 ժամվա ընթացքում և ցանկացել են նրան տանել՝ շրջանցելով ընթացակարգը»,- հայտնում են «Նովայա Եվրոպա»-ի աղբյուրները։

Իրավապաշտպանները կապ են հաստատել Էրեբունու ոստիկանության (Երևան) և դատախազության հետ և հայտնել են առևանգման վտանգի մասին: 72 ժամ անց Հայաստանի անվտանգության ուժերն ազատ են արձակել Սեմյոն Սուբբոտինին և ուղեկցել Էրեբունու ոստիկանության բաժանմունք, որտեղ նրան սպասում էր փաստաբանը: Տղամարդն այժմ ազատության մեջ է։

«Ոստիկանությունը գործում է պրոֆեսիոնալ կերպով, և նրանց գործողությունները նպատակ ունեն կանխելու Սուբբոտինի անօրինական հեռացումը»,- ասում են իրավապաշտպանները։

Այժմ զինծառայողին Հայաստանից արտահանձնելու որոշումը դեռևս հնարավոր է, եթե Ռուսաստանի Դաշնությունը դիմի արտահանձնման համար, քանի որ իրավական տեսանկյունից այն դեռևս դա չի արել, ասում են իրավաբանները։

«Եթե արտահանձնման հարցում լինի, ապա դրան կհաջորդեն դատավարություններ Հայաստանում՝ թե՛ խափանման միջոցի, թե՛ արտահանձնման որոշման վերաբերյալ: Եթե Ռուսաստանը 40 օրվա ընթացքում հարցում չուղարկի, ապա Հայաստանի իշխանությունները միակողմանիորեն կդադարեցնեն հետախուզումը, քանի որ հետախուզումը հայտարարած երկիրը անգործունակ է, այլ կերպ ասած՝ կորցրել է հետաքրքրությունը գործի նկատմամբ», - ասում են իրավապաշտպանները։