«Աս-Սուվեյդայում բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1000-ը»․ #SkyNews

Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում հուլիսի13-ից շարունակվող զինված բախումները խլել են 298 խաղաղ բնակչի կյանք, իսկ զոհվածների ընդհանուր թիվը հասել է 1119-ի, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով առողջապահական աղբյուրներին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ դրուզ ինքնապաշտպանության ստորաբաժանումների շարքերից զոհվել է 427 մարտիկ: Կայունությունը վերականգնելու համար Դամասկոսից հարավային շրջաններ ուղարկված Ներքին գործերի և պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերը կորցրել են 354 զինծառայող, իսկ կառավարամետ արաբական կազմավորումները՝ 21 աշխարհազորային: Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է Ներքին անվտանգության ուժերի ևս 19 անդամ։
Հիշեցնենք՝ հուլիսի 19-ին Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել էր Աս-Սուվեյդայում հրադադարի մասին՝ միջազգային միջնորդների մասնակցությամբ մշակված կարգավորման ծրագրի համաձայն: Հուլիսի 20-ին նախատեսված գերիների փոխանակումը, սակայն, խափանվել էր որոշ շրջաններում բեդվինների և սիրիացի դրուզների արմատական առաջնորդ շեյխ Հիքմեթ ալ-Հաջարիի կողմնակիցների միջև վերսկսված բախումների պատճառով։
Շեյխ ալ-Հաջարիի կողմնակիցները խոչընդոտել էին կառավարական պատվիրակության մուտքը նահանգ, որն ուղեկցում էր մարդասիրական օգնության բեռներին: Սիրիայի իշխանությունները դատապարտել են այս սադրիչ գործողությունները:

«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
3720:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
6619:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6919:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
10119:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
7019:00
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10017:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
9217:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
14316:49