«Թուրքիան ակնկալում է համաձայնություն Ադրբեջանի և ՀՀ-ի միջև՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ»․ Էրդողան

Թուրքիան ակնկալում է համաձայնություն Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
«Զանգեզուրի միջանցքն օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին: Մենք այս երթուղին համարում ենք չափազանց կարևոր՝ աշխարհատնտեսական առումով: Այս գիծը կկապի մեր տարածաշրջանից դուրս գտնվող աշխարհագրական շրջանները և կվերականգնի առևտուրը: Մենք նաև հույս ունենք, որ այն կդառնա հաշտեցման խորհրդանիշ, այլ ոչ թե տարաձայնությունների աղբյուր: Ես հավատում եմ, որ մենք՝ որպես տարածաշրջանի երկրներ, կկարողանանք լուծել այս հարցը համաձայնության միջոցով», - լրագրողներին ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Ալիևը ցանկանում է հնարավորինս շուտ գործարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։

Մերցը կոչ է արել Թրամփին խուսափել «անակնկալներից» Պուտինի հետ հանդիպման ժամանակ
6621:42
«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
5721:24
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
6920:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
8619:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
8219:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
11719:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
8219:00
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10717:48