Երեքշաբթի, 22 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Այսքան պիղծ ու ապազգային քայլերի դեմ մի՞թե որևէ պաշտոնյա չի ուզում ընդվզել»․ Նաիրի Հոխիկյան

«Այսքան պիղծ ու ապազգային քայլերի դեմ մի՞թե որևէ պաշտոնյա չի ուզում ընդվզել»․ Նաիրի Հոխիկյան
228
Երեկ, 20:18

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսքան պիղծ ու ապազգային քայլերի դեմ մի՞թե որևէ պետական պաշտոնյա չի ուզում ընդվզել։
Լավ, հասկացանք, ազգային արժանապատվություն ունեցող նախարար չունենք, բայց արդյո՞ք չունենք որևէ փոխնախարար, նախարարության որևէ վարչության պետ, որ հայտարարի իր անհամաձայնությունը Նիկոլ Փաշինյանի այս ամբողջ պիղծ քայլերի դեմ։
Մի՞թե չունենք գոնե մեկ ոստիկան կամ գոնե մեկ քննիչ, որ հրաժարվի կատարել այս անբարոյական առաջադրանքները և հայտարարի իր անհամաձայնության մասին՝ հեռանալով համակարգից։
Մի՞թե չունենք գեթ մեկ տնօրեն, մեկ գյուղապետ, մեկ ուսուցիչ կամ գոնե մեկ հավաքարար, որը հրապարակային ՈՉ կասի Նիկոլի պիղծ ու ապազգային քայլերին, չի համաձայնի ազգային արժեքները, եկեղեցին, ընտանիքը, պատմությունը պղծելու այս իշխանության արարքներին։
Արդյո՞ք այսքան ոչնչացված բարոյականության ժամանակներում ենք ապրում, որ փողն ու պաշտոնը վեր են բոլոր սրբություններից»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան