Երեքշաբթի, 22 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Տգիտության և ցինիզմի գավաթակիրը կրկին աչքի է ընկել իր պրիմիտիվիզմով»․ Գագիկ Համբարյան

«Տգիտության և ցինիզմի գավաթակիրը կրկին աչքի է ընկել իր պրիմիտիվիզմով»․ Գագիկ Համբարյան
187
Երեկ, 21:36

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տգիտության և ցինիզմի գավաթակիր քայլիստ Նարեկ ՍեԿտեմբերովիչը կրկին աչքի է ընկել իր պրիմիտիվիզմով...
Նախ՝ ի՞նչ է նշանակում «եկեղեցին վերադարձնել ժողովրդին»։... Ո՞վ է, ըստ սրա, այդ ժողովուրդը և որքա՞ն է այն կազմում, քանի որ ՀԱԵ-ն, նախ՝ ժողովրդինը չէ, այլ Աստծոնն է և երկրորդը՝ համայն հայությանն է... Որքան հասկանում եմ, այս տգետի և սրա գործընկերների ու շեֆի նպատակն է մի քանի հազար բերված խուժանով խուլիգանաբարո գրավել Վեհարանը...
Երկրորդը՝ ոչ թե Վեհափառն է 100 մարդու գնով փորձում մնալ գահին, այլ հենց Նիկոլն է ուզում 100 հոգու սպանել ու այդ ամենի ֆոնին գրավել Վեհարանը...
Երկար ժամանակ է Նիկոլը մեծաքանակ արյուն չի հանել հայերից... Վեհարանը գրավելը լավ առիթ է դառնալու աղանդավոր Նիկոլի համար, որ նոր սպանդ կազմակերպի...»։

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան