Գլոբալ տաքացման հետևանքով սննդամթերքի գները կշարունակեն աճել. BSC-CNS

Գլոբալ տաքացումը հանգեցնում է սննդամթերքի գների բարձրացման, ինչը կարող է իր հերթին հանգեցնել առողջության վատթարացման: Բրինձը, կարտոֆիլը, մրգերն ու բանջարեղենը, ձիթապտղի յուղը, կակաոն և սուրճը տուժել են կլիմայի փոփոխությունից, որը գերազանցել է պատմական առավելագույն ցուցանիշները, ինչը, իր հերթին, հանգեցրել է սպառողների համար գների բարձրացման։
Այս մասին ասվում է Բարսելոնայի գերհամակարգչային կենտրոնի (BSC-CNS) ուսումնասիրության մեջ, որը ուսումնասիրել է 2022-2024 թվականներին ծայրահեղ շոգի, երաշտի կամ ուժեղ անձրևների պատճառով առաջացած գների փոփոխությունները: Ուսումնասիրությունից հատվածներ է տրամադրել Deutsche Welle-ն։
Մասնավորապես, Մեծ Բրիտանիայում կարտոֆիլի գները 2024 թվականի հունվարից փետրվար ամիսներին աճել են 22%-ով՝ ձմեռային ծայրահեղ անձրևներից հետո: ԱՄՆ-ի երկու նահանգներում՝ Քալիֆոռնիայում և Արիզոնայում, բանջարեղենի գները 2022 թվականի նոյեմբերին աճել են 80%-ով՝ ամառային ծայրահեղ երաշտի պատճառով: Ձիթապտղի յուղը ԵՄ-ում 50%-ով թանկացել է Իտալիայում և Իսպանիայում 2022-2023 թվականներին տեղի ունեցած երաշտի պատճառով: Ճապոնիայում բրնձի գները սեպտեմբերին աճել են 48%-ով՝ օգոստոսին տեղի ունեցած շոգի ալիքից հետո: Չինաստանում բանջարեղենի գները նույն պատճառով աճել են 30%-ով։
Մեծ Բրիտանիայի Սննդի հիմնադրամի տվյալներով՝ առողջ սնունդը միջինում երկու անգամ ավելի թանկ է, քան ոչ այնքան առողջ սնունդը։ Երբ գները բարձրանում են, ցածր եկամուտ ունեցող ընտանիքները չեն կարող իրենց թույլ տալ գնել առողջ սնունդ, ինչպիսիք են մրգերն ու բանջարեղենը։ Այսպիսով, կլիմայի փոփոխության պատճառով գների բարձրացումը, ի վերջո, կարող է վատթարացնել որոշ մարդկանց առողջական խնդիրները։

«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
4911:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6911:06
Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
9510:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
6110:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
10110:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
6010:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
11910:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
6009:48