Երեքշաբթի, 22 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +33 °C

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա
69
Այսօր, 08:12

Ուշադրություն
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 22-25-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 22-26- ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 22-ին գիշերը և կեսօրից հետո, 25-26-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 22-26-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Եղանակը մարզերում
Եղանակը մարզերում

Երևան քաղաքի հուլիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 40.0°C (1989թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 13.1°C (1960թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 26.4°C

Եղանակի կանախատեսումներին ծանոթանալու համար կարող եք այցելել նաև այստեղ։