«Թրամփն Ուկրաինային դրդում է բանակցել Ռուսաստանի հետ». Հաքան Ֆիդան

Եթե Սիրիայում զինված խմբավորումները գնան պառակտման և անկայունացման ճանապարհով, Անկարան դա կհամարի իր ազգային անվտանգությանն ուղղված ուղղակի սպառնալիք և համապատասխանաբար կարձագանքի։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում իր սալվադորցի գործընկեր Ալեքսանդրա Հիլի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Անկարան պատրաստ է երկխոսության և լսելու վերոնշյալ ուժերի պահանջները, եթե նրանք չնպաստեն Սիրիայի փլուզմանը։ «Ոչ մի խումբ չպետք է նպաստի փլուզմանը։ Մենք ունենք քննարկելու բան դիվանագիտության միջոցով։ Ամեն ինչ կարելի է քննարկել, և այդ քննարկումները կարող են անցկացվել բոլոր խմբերի և տարրերի հետ։ Բայց եթե դուք խախտեք այս շրջանակը և անցնեք պառակտման և անկայունացման բռնության միջոցով, մենք սա կընկալենք՝ որպես մեր ազգային անվտանգությանն ուղղված ուղղակի սպառնալիք և կմիջամտենք։ Դուք կարող եք ներկայացնել ցանկացած պահանջ և խոսել ամեն ինչի մասին, միայն թե ոչ փլուզման մասին։ Մենք կօգնենք ձեզ այնքան, որքան կարող ենք, բայց եթե դուք անցնեք սահմաններից այն կողմ, մենք մտադիր չենք մեզ վտանգելու»,- ասել է նա։
Մեկնաբանելով Սիրիայի հարավում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ դիվանագետը նշել է, որ «Իսրայելը ձգտում է մասնատել Սիրիան, քանի որ չի ցանկանում իր հարևանությամբ տեսնել կայուն երկիր»։ Նրա խոսքով՝ Իսրայելը «վարում է քաղաքականություն, որն ուղղված է սեփական տարածաշրջանի թուլացմանը և դրանում քաոսի վիճակի պահպանմանը»։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիան այն երկրներից է, որոնք ամենամեծ վնասն են կրել անվտանգության առումով՝ տարածաշրջանային խնդիրների և ահաբեկչության պատճառով։ «Այնուամենայնիվ, չնայած դրան, մենք ձգտում ենք կայունությունն ու բարգավաճումը (տարածաշրջանում) առաջնահերթ համարել որպես ավելի նշանակալի ռազմավարական տեսլական՝ շարունակելով մեր ջանքերն այս ուղղությամբ։ Իրաքի, Սիրիայի և Իրանի հետ մեր հարաբերությունների բոլոր ասպեկտները զարգանում են այս ուղղությամբ։ Ի հակադրություն, Իսրայելը վարում է քաղաքականություն, որն ուղղված է սեփական տարածաշրջանի թուլացմանը և դրանում քաոսի վիճակի պահպանմանը։ Սիրիայում վերջին իրադարձությունները դարձել են դրա արտացոլումը», - ասել է նա։

Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
1610:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
2410:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
5010:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
3210:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
9810:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
5209:48
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան
6109:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6508:24