Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգում դաժան հաշվեհարդար են տեսել ԱՄՆ-ի քաղաքացու և նրա ընտանիքի 7 անդամի հանդեպ

Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգում տեղի է ունեցել ԱՄՆ-ի քաղաքացու և նրա հարազատների դաժան սպանություն: 35-ամյա դրուզ Հոսամ Սարայան և նրա ընտանիքի 7 տղամարդիկ սպանվել են հուլիսի 17-ին բախումների ժամանակ: Մահապատժի տեսանյութը, որը տարածվել է սոցիալական ցանցերում, լայն արձագանք է ստացել։
Կադրերում երևում են դիմակներով և զինվորական համազգեստով զինված տղամարդիկ, որոնք կրակում են կապկպված տղամարդկանց վրա՝ գոռալով «Ալլահ Ակբար»: CNN-ի տվյալներով՝ տեսագրությունն իսկապես արվել է Աս-Սուվեյդայում, սակայն հարձակվողների պատկանելությունը դեռևս պարզված չէ: Քննարկվում են բեդվին զինյալների կամ սիրիական զինվորականների մասնակցության վարկածներ: Պաշտոնական Դամասկոսը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։
Հոսամ Սարայան, որը կրթություն է ստացել Միացյալ Նահանգներում, վերադարձել էր Սիրիա՝ հիվանդ հորը խնամելու համար: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրա ընտանիքը փորձել է պաշտպանել իրենց տունը հարձակումից, բայց գերի են ընկել: Բոլոր տղամարդիկ, այդ թվում՝ տարեցները և դեռահասները, մահապատժի են ենթարկվել, իսկ կանայք և աղջիկները ողջ են մնացել։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
8014:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
14313:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17512:19
Պայթյուն՝ գազալցակայանում
11411:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
22511:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
17211:01
«Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել
11310:36
Տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է
12409:18